Tert.am-ը գրում է.

Եգիպտական Շարմ էլ Շեյխ քաղաքի օդանավակայանում A321 ռուսական օդանավի ուղեբեռը  բարձող տղամարդը մեկ այլ աշխատակցից անհայտ ճամպրուկ է ստացել. կան տվյալներ, որ ճամպրուկը ուղեբեռի սկանավորում չի անցել:

Այս մասին հաղորդում է  РИА Новости-ն` հղում կատարելով Եգիպտոսի ուժային գերատեսչության աղբյուրին և օդանավակայանի ներկայացուցիչներին:

Ուժային կառույցի անանուն զրուցակիցը գործակալությանը հայտնել է, որ վերահսկողության տեսախցիկների տեսագրության համաձայն` ուղեբեռի վերահսկման օպերատորը  թռիչքուղու վրա անհայտ ճամպրուկ է փոխանցել ուղեբեռը ինքաթիռ տեղափոխող աշխատակցին:

Շարմ էլ Շեյխի օդանավակայանից  հայտնել են, որ փնտրում են այն երկու աշխատակցին, որոնք առանց վերահսկման են թողել ուղեբեռի սկանավորման ապարատը: Հարցաքննվել են տվյալ չվերթը սպասարկող անձնակազմի բոլոր անդամները, սակայն ձերբակալություններ տվյալ միջադեպի հետ կապված չեն եղել:

Հիշեցնենք, որ ռուսական օդանավը կործանվել էր նոյեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգ թռչելիս, որի հետևանքով 224 մարդ էր զոհվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել