Tert.am-ը գրում է.

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ԱԺ հայտարարությունների ժամին տեսակետ հայտնեց, թե ճիշտ կլինի քարոզարշավն ընթանա սահմանադրական բարեփոխումների շրջանակներում:

«Տպավորություն է՝ նախագահի արտահերթ կամ հերթական ընտրությունների քարոզարշավ է»,-ասաց նա:

Ըստ նրա՝ «Ոչ»-ի կողմնակիցները մեծ, սկանդալային ու սենսացիոն հանրահավաքների մասին են խոսում: « Յուրաքանչյուր տեղ՝ շրջանում, գյուղում, որտեղ ինձ բախտ է ընձեռվել լինել, եթե մարդիկ դժգոհ են՝ լսում են խեղաթյուրված քարոզչություն»,-ասաց նա:

Վահան Բաբայանի խոսքով՝ ԲՀԿ-ն «այո» է ասում կոնկրետ կետերին, այս կամ այն դրույթներն: «Մենք այն բաների մասին ենք խոսում, որ փոխվելու դեպքում ինչն է ավելի լավ լինելու։ Բազմաթիվ առաջարկություններ ենք արել, որոնք ընդունվել են: Բայց «Ոչ»-ի ճամբարի մեր գործընկերները սահմանադրական քարոզչությունը նախագահականի ընտրարշավի հետ են շփոթում: Սա ընտրարշավ չի, սա ընդամենը մայր օրենքի փոփոխության հանրաքվե է»,-ասաց նա: 

Վահան Բաբայանը նշեց, որ, իհարկե, կան մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն դժգոհություն են հայտնում, և բնականաբար պետք է լինի և՛ «ոչ», և՛ «այո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել