Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը հաջորդ շաբաթ մտադիր է Վաշինգտոն և Մոսկվա այցելել՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու համար։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, գրում է РИА Новости-ն։

«Հաջորդ շաբաթ նախագահ Օլանդը կմեկնի Վաշինգտոն և Մոսկվա»,- ասել է Վալսը France Inter ռադիոկայանի եթերում:

Նախօրեին Ֆրանսիայի կոնգրեսի առաջ ելույթի ընթացքում Օլանդը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս մտադիր է առանձին- առանձին հանդիպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում ուժերը միավորելու շուրջ պայմանավորվելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել