Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ իրականացվող «Այո և ոչ» ռեալիթի շոուն հասարակական ու քաղաքական շրջանակների կողմից ամենաբուռն քննարկվող թեման է: Գործիչներից ոմանք, հավանաբար, արդեն փոշմանել են քարոզչության նման հարթակը բաց թողելու համար: Ընդդիմախոսները քննադատում են ռեալիթի շոուի ձևաչափը, բայց դա չի խանգարում, որ մասնակիցները ակտիվ քննարկումներ ծավալեն, իսկ հասարակությունը հետևի նախագծի ընթացի:
Երեկ ևս նախօրդ օրերի նման այո-ի և ոչ-ի կողմնակիցներն իրենց դիրքորոշումներ էին ներկայացնում Հայաստանի մարզաբնակ քաղաքացիներին:



-Այո-ի կողմնակից Մարգարի Եսայանը շոուի կազմակերպիչներին բողոքում էր, որ ոչ-ի կողմնակիցներին ավելի շատ ժամանակ է հատկացվում՝ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար: 

-Ոչ-ի կողմնակիցներից Արմեն Մկրտչյանը դժգոհեց, որ իրենց նախապես չեն տեղեկացնում, թե որ համայնքներ պետք է այցելեն: Եվ քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, թե Այո-ի կողմնակիցներն են միայն մասնակցելու քարոզարշավին: Նախագծի կազմակերպիչները խոստացան այսուհետ նախապես տեղեկացնել շոուի մասնակիցներին, թե որ համայնքներն են այցելելու հաջորդիվ:

-Քարոզչությունից հետո Հրայր Թովմասյանն օգնեց վարդերի թփերն էտող այգեպանին, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը դաշնամուր նվագեց, իսկ «Ոչ»-­ի թիմի անդամ Վաղինակ Շուշանյանը բակային ֆուտբոլ խաղացող երեխաների հետ ֆուտբոլ խաղաց, որի հակառակորդ թիմին ավելի ուշ միացավ նաև Հրայր Թովմասյանը:

-Վաղը ռեալիթի շոուի մասնակիցների հանգստյան օրն է լինելու: Նրանք վերադառնալու են տուն՝ պատրաստվելու հաջորդ օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել