«Երկաթյա տրամաբանություն» շարքից․․․

Եթե ձեր պռոֆիլին տեղադրում եք Հայաստանի դրոշը, դուք «ֆաշիստ» եք և սուտի հայրենասեր․․․
Եթե ձեր պռոֆիլին տեղադրում եք Ռուսաստանի դրոշը, դուք Պուտինի «սապոգը լիզող» ԿԳԲ-շնիկ եք․․․
Եթե ձեր պռոֆիլին տեղադրում եք Քենիայի դրոշը, դուք «հետամնաց» և «մարդակեր» աֆրիկյան ցեղերի կողմնակից եք․․․
Եթե ձեր պռոֆիլին տեղադրում եք Լիբիայի դրոշը, դուք «բռնապետ» Քադաֆիի մոլի ջատագով եք։
Եթե ձեր պռոֆիլին տեղադրում եք Ուրուգվայի դրոշը, դուք սպանում-թողում եք էլի ձեր ցեղասպանության ճանաչմամբ․․․ 
Եթե ձեր պռոֆիլին տեղադրում եք Սիրիայի դրոշը, կողմ եք ԻՊ-ի դիրքերի ռուսական ռմբահարմանը, ուրեմն՝ դուք նույնպես Պուտինի «սապոգը լիզող» ԿԳԲ-շնիկ եք․․․
Իսկ, եթե ձեր պռոֆիլին տեղադրում եք Ֆրանսիայի դրոշը, դուք «ազատության» երգիչ եք, «քաղաքակրթության» ներկայացուցիչ և «տոլեռանտության» ռահվիրա․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել