Ես քանիցս նշել եմ, որ ընդդիմությունը չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել և իրեն հարմար է զգում միայն խոսելիս:

Հիմա էլ Արամ Մանուկյանն ասում ա. «Ա՛յ իշխանություն, եթե գնում ես արդար ընտրության, ինչո՞ւ ես ընդդիմության վրա դնում վերահսկողության խնդիրը»: Պրն Մանուկյան, իշխանությունն արդար կանցկացնի այս ընտրությունները, թե՝ անարդար, դա որևէ կապ չունի այն հանգամանքի հետ, որ ընդդիմությունը պետք է բոլոր տեղամասերում վերահսկողություն իրականացնի: Տանը նստած՝ ոչ մեկ ոչ մեկին իշխանություն չի տալիս, իսկ ոնց հասկանում եմ՝ մեր ընդդիմությունը հենց դա էլ ուզում է: Չգնա ընտրատեղամաս, չվերահսկի, չպայքարի, բայց դե իշխանությունն էլ սկուտեղի վրա պետք է ստանա:

Արամ Մանուկյանը վաղուց է զբաղվում քաղաքականությամբ, ու չեմ կարծում, որ պրոֆեսիոնալն այդպիսի հայտարարություն պետք է աներ: Մի բան էլ ինքը պետք է ասեր, որ պետք է վերահսկի թե՛ դրսում թե՛ ներսում:

Մենք խոսում ենք տարբեր ինստիտուտների վատ աշխատանքից, բայց մի բաց օղակ կա՝ դա ընդդիմության պրոֆեսիոնալիզմն է: Ընդդիմությունը հենց հասկացավ, որ պետք է պատասխանատվություն կրի տարբեր հարցերում, այդ թվում՝ վերահսկողության ոլորտում, ահագին բան կփոխվի մեր իրականության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել