Հունվարի 13-ին 2012 թ. ժամը 17:00-17:30-ի սահմաններում Կոմիտաս-Բաղրամյան պողոտայի վրա կեսժամյա խցանում էր: Պատճառը ավտոմեքենաներից մեկի սխալ տեղաշարժն էր:

Ուշագրավ էր այն փաստը, որ կեսժամյա խցանման ընթացքում ոչ մի ճանապարհային ոստիկանի չհաջողվեց տեսնել;

Պատճառները, թերևս, ՀՀ ոստիկանության բարեփոխումների շարքը համալրող Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն են, որոնք միայն հունվարի 16-ից հետո են գործարկվելու և դեռևս ապրիլ ամսին նախկին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի այն հայտարարությունը, որ մինչև տարեվերջ ճանապարհային ոստիկանություն չի լինելու:

Այս հայտարարությանն էլ հետևեց ճանապարհային ոստիկանությունը պարեկապահակային ծառայության հետ միավորման որոշումը, ինչը դեռևս չի իրականացվել:

Մինչ այդ կարելի է ականատես լինել ճանապարհային անվերջ խցանումներին, երբ ավտոմեքենաներն ու երթուղայինները ինքնուրույն են փորձում դուրս գալ ստեղծված իրավիճակից: Փոխարենը, հաջորդ օրն են հայտնվում ոստիկանները, բայց միայն տուգանելու նպատակով:

Սակայն երթուղայինների հետ խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում:

7 օր.am թերթի այն տեղեկությանը, որ Նոր Տարվա օրերին երթուղայիններն աշխատելու էին միմչև ժամը 24:00-ը`Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեկնաբանությունները հերքում են այդ փաստը`նշելով, որ երթուղայիններն իրականում աշխատում էին լավագույն դեպքում մինչև ժամը 20:30, իսկ դրանցից շատերն ընդհանրապես չէին գործում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ի պատասխան զանազան բողոքների`նշում է, որ պատրաստվում է նոր երթուղայիններ ներկրել արտերկրից, ինչն էլ կբարելավի ճանապարհային երթևեկության վիճակը:Նա նաև նշում է, որ մարդիկ արդեն կարող են նկատել որոշ բարեփոումներ:

Այսպիսով, ճանապարհային երթևեկության խնդիրը լուծելու եղանակները սահմանափակվում են վերահսկող տեսախցիկներով և մի շարք խոստումներով:

                                                                                                      Անի Ղուկասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել