Հոկտեմբերի տասի տրաքոցը՝ Անկարայում, Եգիպտոսից Ռուսաստան հետ գնացող ինքնաթիռի առեղծվածային ու մշուշոտ կործանումը, օր առաջվա գմփոցը՝ Փարիզում ու մեկ էլ՝ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ հայտարարելը, թե, ԻՊ - ի՝ ըսենց կոչված ԻՍԼԱՄԱԿԱՆ ՝՝ՊԵՏՈՒԹՅԱՆ՝՝ իսլամիստները իրանց վրա են վեկալում կատարվածը:

Բա մի հատ չվերլուծե՞նք:

Մենակ էն, որ համ քրիստոնյա, համ՝ մահմեդական երկրներում տեռակտա տեղի ունենում ու դրա պատասխանատվությունը իբր վեկալումա Իսլամական Պետության ահաբեկչությունը, ոնցոր հայտարարում են ծախու ու մեկը մյուսին կրկնող, ապակողմնորոշող լրատվամիջոցները, ըտեղ արդեն մի բան էն չի: 
Ըսենց կոչված խմբավորումը իբր, ըստ լրատվամիջոցների, հայտարարելա, թե հաջորդը Մեծ Բրիտանիանա, Իտալիան ու հետո՝ ԱՄՆ -ն: Էս նշված հերթականության մեջ ուրիշ մի բանի հոտա գալի, առավել ևս, որ ԱՄՆ -ն չի մտնում ըսենց կոչված հորինովի իսլամական հիմքերով խալիֆաթական կեղծ ու հիմարացնող քարտեզի մեջ:

Ի՞նչ գորձ ունի ըստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Կամ էդ ԻՊ - ի մորուքավոր լիձեռները էդքան տհա՞ս են, որ չեն հասկանում, որ նման խալիֆայության ստեղծումը դաժե ֆանտաստիկա էլ չի, դաժե երազ էլ չի կարա ըլնի: Ու հետո, ի՞նչ տեսակ վրեժի մասինա խոսքը. որ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ հովհանավորե՞լա Ասադի ռեժիմը տապալելու հարցում Իսլամիստներին, իսկ Պուտինը խանգարելա՞ բոլոր հովհանավորների գորձերին. դրա համա՞ր...

Բայց էդ դեպքում, պտի որ Ռուսաստանում տեղի ունենար ահաբեկչական թիվ մեկ ակտը՝ որպես խանգարողի, այլ ոչ թե հովհանավորների հանդեպ: Ինչի՞ պտի հովհանավորների դեմ տեղի ունենա տեռակտը...

Իսկ ԿՐԵՄԼԻՑ արդեն համարյա գոռում են իրանց ԲԱԶՄԱՆՇԱՆԱԿ ցավակցական նամակներով, որ ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԵՌՈՒ՛ ՄՆԱ ՍԻՐԻԱՅԻՑ ու իսլամիստներին հովհանավորելուց, թե չէ տրաքոցները կշարունակվեն ու ձեր դատարկ դեմոկրատիայից ոչինչ չի մնա:

Ով որ պետքա՝ հասկացավ: Արդեն Ֆրանսուա Օլլանդը հայտարարումա, որ տեռորիստներին դաժան ձևով պատասխան կտա: Պուտինը, եթե հիշում եք, բաց խոսաց վերջերս ամերիկացի ոմն ներկայացուցչի դեմը ու հարցրեց ՝՝Ո՞վ էր զենք մատակարարում էդ իսլամիստներին, ովքեր կռվում էին Սիրիայի դեմ՝ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ՝՝:

Իսկ ավելի կոնկրետ՝ ՆԱՏՈՆ, որի կազմի մեջ մտնում ա Թուրքիան, Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան ու... ԱՄՆ - ն: Ուրեմն, ինչքան էլ տարօրինակ թվա շատերին, ըսենց կոչված ՝՝Իսլամիստական՝՝ ահաբեկչության քարտեզը ուրվագծվածա հենց ԿՐԵՄԼՈՒՄ ու բառացիորեն կրկնումա լրատվամիջոցների շրջանառած ահաբեկչական սպառնալիքի մոտ ապագայի քարտեզը՝ ըստ երկրների:

Իսկ հայտարարեցին, որ ահաբեկիչները վարժ խոսում էին ֆրանսերեն: Ես էլ կասեմ՝ փողին մուննաթ: Փող տվեք էնքան, ինչքան որ պետքա ու կվարձվեն քրիստոնյա - ահաբեկիչներ, ուղղակի դրանք մեծ մասամբ իձեալագիչսկի - պրոպագանդիստական հողի համար պիտանի չեն:

Ահաբեկիչը պտի հլը որ ըլնի ՝՝իսլամիստ՝՝ - կապված քաղաքական իրադրության նպատակահարմարության հետ:

Հետևաբար, Պուտինին օդի նման պետք էր, որ իրա երկրի ավիակամպանիայի ինքնաթիռը կործանվի ու կցկտուր, թե ուղղակի շրջանառվի իսլամական տեռորիզմի հիմարացնող , բայց արդեն իչքան օգուտներ բերող տխմար վարկածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել