Lragir.am-ը գրում է.
Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ Ալ Ջաֆարին հայտարարել է, որ իր երկրի հետախուզությունը տվյալներ ունի ահաբեկիչների հարձակումների թիրախի վերաբերյալ: Հարձակումներ են ծրագրվում Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ու Իրանում, ասել է նա, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ այս տվյալները փոխանցվել են այդ երկրի համապատասխան ծառայություններին:
Նախարարը սակայն չի հստակեցրել, թե արդյոք խոսքը ապագա հարձակումների մասին է: Սակայն այս հայտարարությունն արվել է Փարիզի ահաբեկություններից հետո, հայտնում է Reuters-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել