Ներկայումս այն մտայնությունն է տիրում, թե Իսլամական պետությանը շարքից հանելուց հետո Մերձավոր Արևելքում բոլոր խնդիրները կգտնեն իրենց լուծումները: 
Քաղաքական կամք և վճռականություն հանդես բերելու դեպքում Իսլամական պետությանը հնարավոր է արմատախիլ անել, բայց զենքը այն միջոցը չէ, որի միջոցով հնարավոր կլինի խաղաղեցնել տարածաշրջանը և հիմնովին փոշիացնել իսլամիզմը: 
Կասկածից դուրս է, որ Իսլամական պետությունից հետո ստեղծվելու է մեկ այլ նմանատիպ կազմակերպություն՝ չի բացառվում ավելի հրեշավոր գործելաոճով: Բացի այդ դրանք հորիզոնական տրամաբանությամբ կառավարվող համակարգեր են և ցանցապետության տեսքով առկա են ամենուրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել