Մեզ ցույց են տալիս՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, որն է լավ, որը՝ վատ: Եվ մենք սիրով ենք ընդունում այն, ինչ ասվում է, քանի որ սեփական վերլուծությունն անելու ժամանակ չունենք:

Սիրիայում խեղված միլիոնավոր ճակատագրերը՝ ոչինչ (չնայած նրան, որ մենք առաջինը պետք է օգնության ձեռք մեկնեինք), ընթացիկ տասնյակ պատերազմները՝ ոչինչ, Աֆրիկայում ծարավից մեռնող ժողովուրդը՝ ոչինչ: Մեզ պարզապես տեղյակ չեն պահում դրանց մասին, քանի որ մի քանի հոգի են որոշում, թե ինչն է մեզ համար կարևոր, ինչի մասին խոսենք, ինչի համար սգանք:

Ընդհանրապես, նախքան ԶԼՄ-ներից օգտվելը, մենք պետք է նախնական պատկերացում ունենանք այն երևույթների մասին, որոնց մասին տեղեկություն ենք ստանում, այլապես կընկնենք նրանց լարած թակարդը:

Այժմ, երբ մեզանից շատերը պատրաստ են տալ իրենց ազատության մի մասը հանուն ենթադրյալ անվտանգության, ինչպես տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ից հետո, կմշակվեն նոր օրինագծեր, սանկցիաներ և այլն:

Մենք միշտ կունենանք սգալու առիթ, քանի որ հենց գերտերություններն են շահագրգռված մարդկանց անընդհատ ահաբեկված վիճակում պահելու համար և մինչ սգում ենք, կձևավորվեն տերորիստական նոր խմբավորումներ, արհեստական ճանապարհով ստեղծված համաճարակներ և մենք միշտ կլինենք զբաղված դրանց քննարկմամբ:

Եվ վերջապես, սա բավական կանխատեսելի էր, քանի որ ահաբեկչությունը միշտ էլ ուժեղ զենք է լինելու հզոր պետություններին վախի մթնոլորտում պահելու համար:

Քանի որ աշխարհաքաղաքական վերլուծություններ անել չեմ կարող, միակ բանը, որ կարող եմ <<կանխատեսել>> այն է, որ շուտով, երբ բացահայտվեն ահաբեկչության մանրամասները, կնկարահանվի մի գեղարվեստական ֆիլմ, որը բոլորս միահամուռ կգնանք դիտելու, քանի որ կհամարենք մեզ այս ամենի մի մասնիկը:

Հաջորդ կանգառը` Լոնդոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել