Չեմ հիշում մի դեպք, երբ նստեմ երթուղային և չլսեմ Արմենչիկ, Նանա, Սիլվա Հակոբյան, Արամե, Միհրան Ծառուկյան և այլ աստղ կոչվածների չակերտավոր հիթերը…
Կարծում եմ` դա մի տհաճ երևույթ է, երբ ինչ-որ մեկը ցանկանում է իր ճաշակը թելադրել մյուսներին: Լավ է լսել մարդկանց ձայներն ու դիմադրել աղմուկին, քան լսել ինչ-որ մեկի տխուր կամ ուրախ պատմությունը 2 նոտայից կազմված երաժշտության ներքո: Առավոտյան աշխատանքի գնում ես ուրախ կամ տխուր. դա կախված է, թե ինչ երաժշտություն է մատուցել տվյալ երթուղայինի վարորդը: Ամենատհաճն այն է, որ երբ խնդրում ես ձայնն իջեցնել կամ անջատել, քեզ պատասխանում են.
-Չես ուզում` մի լսի… Կանգնե՞մ՝ իջնես:

Սա կոչ է բոլոր վարորդներին, որ լսեն, ինչ ուզում են, բայց մեզ չստիպեն լսել այն, ինչը տհաճ է…


Հ.Գ Ես ոչինչ չունեմ նշված երգիչների և նրանց կատարած արվեստի գործերի դեմ,կոչս վարորդներինն է և նրանց անհագ ցանկությունները զսպելուն…
Ամենաշրջանառվող երգերն են` 
Արմենչիկ-Վերադարձ, Քուլա-քուլա, Happy Birthday:
Նանա-Նա նա նեյ, Իմն ես, Լացել եմ ուզում, Սիրահարվել եմ:
Սիլվա Հակոբյան-ՈՒշացել եմ, Մռութիկ:
Միհրան Ծառուկյան-Սիրո կինո, Հավատա, Երազում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել