Love is մաստակը առաջին անգամ արտադրվել է 1970 թվականին: Իսկ հայտնի մաստակի նկարների հեղինակը նորզելանդացի Կիմ Գրոուվ Կասալին է: Իսկ կոմիքսների մասին գաղափարը Կիմի գլխում ծագեց  “Love Story” ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որի կարգախոսն էր՝ Սերը դա… երբ ստիպված չես ասել «Կներես»:

Նախնական շրջանում Կիմի կոմիքսները հայտնի դարձան Los Angeles Times ամսագրի շնորհիվ:

19 տարեկան հասակում Կիմը տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ ծանոթանում է Ռոբերտո Կասալի անունով մի հմայիչ իտալացու հետ: Ռոբերտոյի համար Կիմը անձեռոցիկների վրա տարբեր սիրային տեսարաններ էր նկարում՝ միշտ նույն փոքրիկ մարդուկներով: Կիմի համար այս նկարները պարզապես հոբբի էր, սակայն Ռոբերտոն որոշեց զբաղվել նրա պրոդյուսերությամբ:

Կարճ ժամանակ անց Կիմի նկարները շատ սիրվեցին մարդկանց կողմից: Ինչպես Կիմն է նշել. «Ես չեմ կարողանում սերն արտահայտել բառերի միջոցով, այդ իսկ պատճառով գտա մեկ այլ տարբերակ զգացմունքներս արտահայտելու համար»:

1975 թվականին Կիմը հանդիպում է բրիտանացի դիզայներ Բիլլ Ասպրեյին, ում միջոցով Mail on Sunday թերթում 1978 թվականին տպագրում է իր կոմիքսների գունավոր տարբերակը: Իսկ որոշ ժամանակ անց թուրքական Intergum ընկերությունը սկսեց թողարկել մաստակ հենց Love is անվամբ ու Կիմի նկարած կոմիքսներով:

Եթե նկատել եք, յուրաքանչյուր մաստակ 2 տարբեր գույն ունի. դա ևս մտածված քայլ է, որը խորհրդանշում է 2 տարբեր մրգերի սերը: ԱՅՈ, մրգերը նույնպես սիրում են. օրինակ՝ բանան-ելակ, արքայախնձոր-նարինջ, բալ-կիտրոն, կոկոս-արքայախնձոր:

Յուրաքանչյուր նկարի տակ մի քանի բառով գրված է՝ Love is… Սերը, դա…

Իսկ ի՞նչ է սերը ձեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել