«Այո և ոչ»-ի այսօր մեկնարկած ռիալիթի շոուին հետևում եմ մեծ հետաքրքրությամբ ու նախ մի երկու բառով խոսեմ հենց այս նախագծի մասին։ Ես չէի էլ պատկերացնում, որ մեր հեռուստատեսությունում կա այդքան վճռականություն՝ նման ֆոմատ հեռարձակելու համար, որովհետև այն, ինչ տեսնում եմ, իսկապես խոսքի ազատություն է ու բացառիկ հնարավորություն առաջին հերթին իշխանական վերնախավի համար, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ են իրականում իրենց մասին մտածում հասարակ մարդիկ, ու ինչքան անմեղ հրեշտակներ են գործող ընդդիմադիրներն ու ակԾիվիստները։ Ես այսօր մի քանի ժամում ավելի շատ արդարացի մեղադրանքներ ու տեսակետներ լսեցի քննադատական, քան լսել էի հեռուստատեսությամբ վերջին մի քանի տարիների ընթացքում։

Հիմա բուն քարոզչության ու դրա ներկայացուցիչների մասին։ Ուրեմն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանի հարավ մեկնած քարոզչական թիմի մեջ ամենաթույլ ու խղճուկ վիճակում գտնվող մասնակիցը Վաղինակ Շուշանյանն է։ Նույնիսկ Կարինե Աճեմյանն ու Մարգարիտ Եսայանն այդքան բարդ ու անախորժ վիճակներում չէին հայտնվում, թեև ներկայացնում էին գործող իշխանությունները, իսկ Շուշանյանը Ֆեյսբուքում ամպագոռգոռ հայտարարություններ անելուց հետո գնաց Սյունիք ու․․․ ու облажатся եղավ։

Չգիտեմ, երևի ճիշտ են ասում, որ Վաղինակ Շուշանյանի զվյոզդը Բաղրամյանից հետո տարավ, ու երևի դրա համար էլ վտարեցին շարժումից, որովհետև նման հանպատրաստի կերպով, չուսումնասիրելով, թե ուր ես գնում և ինչից պետք է խոսաս, չիմանալով տվյալ բնակավայրի ու տարածաշրջանի վերաբերյալ կարևոր հանգամանքներ, քեզ դնելը քարոզիչի տեղ ու մարդկանց ինչ-որ բան համոզելն առնվազն անպատասխանատվություն է և անարգանք տեղաբնակների նկատմամբ, դրա համար էլ հենց Վաղոն սկսում էր խոսալ, մի երկու բառ հետո տեղի ապրողները մի հատ նենց հակափաստարկ էին բերում, որ Վաղոն երկու թիակների վրա պառկում էր։ Երևի հույսը դրել էր նրա վրա, որ հեսա կգնա, ավտոբուսից կիջնի, ու մարդիկ հիացմունքից լեզուները կուլ կտան, որ իրենց պատվի է արժանացրել իր շփմամբ Բաղրամյանի մեսիան, բայց արի ու տես, որ մարդիկ առանձնապես տոն չէին տալիս, ու երբ Վաղոն սկսում էր խոսել թեմաների շուրջ, որոնց թույլ էր տիրապետում, միանգամից բերնին գալիս էին։

Ու քանի դեռ «Ոչ»-ի ճակատի առաջին գծերում նման ինքնամոռացության մատնված դեմագոգներ են կանգնած, «Ոչ»-ի ճակատի բանը նույնքան բուրդ է, որքան «Այո»-ինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել