Նոյեմբերի 11-ին նշվում է անսովոր տոն՝ Շոփինգի համաշխարհային օրը: Այն դեռևս այնքան էլ հայտնի չէ, սակայն ավելի ու ավելի մարդիկ են դառնում դրա կողմնակիցներ, գրում է Calend-ը: Ամեն ինչ սկսվեց 2009-ին, երբ չինական «Alibaba Group» համացանցային հարթակը «Շոփինգի համաշխարհային օր» անվամբ մարքեթինգային քայլ կատարեց՝ իր ռեսուրսներում իրականացնելով 50 տոկոս զեղչով վաճառք: «Տոնը» նվիրված էր Ամուրիների օրվան, որը Չինաստանում դարձյալ նշվում է նոյեմբերի 11-ն: Կազմակերպիչները ծրագրել էին, որ տվյալ իրադարձությունը կդառնա ամենամյա միջոցառում, երբ օգտատերերին զեղչ առաջարկեն, որից «անհնար է հրաժարվել»: Եվ նրանք չսխալվեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել