Աներկբա է, որ վերջին տարիներին երկրի ամենաակտիվ և հրապարակային մտավորականներից էր Լևոն Մութաֆյանը։

Բարդ է նրա մասին խոսել անցյալ ժամանակով՝ դեռ 1-2 օր առաջ էինք մտքեր փոխանակում։ Ավելին՝ ծրագրում էի նրանից խնդրել պատվավոր կոչումների արժանացած արվեստի գործիչների կենսագրությունները՝ հոդվածաշարս շարունակելու համար։ Ավաղ...

Իհարկե, շատ ու շատ հարցերում մեր կարծիքները չէին համընկնում։ Բայց մեկ բան անվիճելի է՝ ցավոք, հայ թատերարվեստն այսօր կորցրեց մի անխոնջ մշակի, ով երկար տարիներ նվիրեց հայ բեմի վարպետների տարեգրության ստեղծմանը։

Նման մտավորականների և իրենց գործի մշակների պակասը դեռ շատ է զգացվելու... 61 տարին իսկապես քիչ է...

ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐԱՒՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել