ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Սիրելի՛ երիտասարդներ, այսօր ողջ աշխարհում նշվում է Երիտասարդների համաշխարհային օրը: Ի սրտե շնորհավորում եմ հայ երիտասարդներին միջազգային տոնի կապակցությամբ, մաղթում հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ բոլոր նախաձեռնություններում՝ ուսման մեջ, աշխատանքում և ընտանիքում:

Սիրելի՛ երիտասարդներ, հորդորում եմ բոլորիդ լինել համառ, պրպտուն, քաջ և ակտիվ: Հենց այս հատկանիշներն են, որոնց շնորհիվ դուք կերտելու եք մեր փառապանծ և հաղթանակած հայրենիքի ապագան: Այդ ձեր սերունդն է, որ կոչված է իր գիտելիքները, կարողություններն ու մտավոր ընդունակությունները ծառայեցնելու ի նպաստ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և հզոր Հայաստանի կառուցման գործին: 
Կրկին շնորհավորելով հայ երիտասարդներին Երիտասարդների համաշխարհային օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ նրանց երազանքների իրականացում և կոչ եմ անում լինել մեր հայրենիքի արժանավոր քաղաքացիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել