Դադարե՛ք Սամվել Ալեքսանյանի դատարկաբանությունները հրապարակել, հարգելի՛ լրատվամիջոցներ: Երբ սույն մականունավոր պատգամավորը մի քանի անգամ անընդմեջ հայտարարում է, թե ինքն աստղ է, իրեն պետք է վճարել, որպեսզի հարցազրույց տա ու ինքն էլ, էքստազի մեջ ընկնելով իր ասածից, սկսում է կրկնել դա, նրա ինտելեկտուալ մակարդակն իմանալով՝ հնարավոր է ըմբռնումով մոտենալ: 
Սակայն երբ ԶԼՄ-ներն ամեն անգամ սույն միտքը սարքում են լուրի թեմա, իրոք, զավեշտ է: Նույնքան զավեշտ, երբ սույն անձի հետևից լրագրողները վազվզում են ԱԺ-ի շենքում՝ հերթական ոչ ադեկվատ միտքը լսելու ու հրապարակելու համար: Եկեք հարգենք մեր մասնագիտությունը, սիրելի՛ լրագրողներ, և մեր ընթերցողներին մտավոր աղբ չմատուցենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել