Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզչություն իրականացնելու համար, համաձայն օրենքի, կուսակցությունները հիմնադրամներ են բացում Կենտրոնական բանկում, որի վրա հավաքագրում են գումար քարոզչական և նախընտրական գործընթացները կազմակերպելու համար: ԿԸՀ տվյալներով՝ հաշվեհամարին ամենից շատ գումարն ունի ՀՀԿ-ն՝ շուրջ 25 միլիոն դրամ, իսկ ՀԱԿ-ի հաշվեհամարի 1.5 միլիոն դրամ է հավաքվել:
Դաշնակցություն ու «Ժառանգություն» կուսակցությունների պարագայում վիճակն այնքան էլ լավ չէ. այդ կուսակցությունների հաշվեհամարներին գումար մուտք չի արվել, և սա այն դեպքում, երբ հաշվեհամարները 20 օրից ավելի է՝ գործում են: Իհարկե, պարզ է, թե ովքեր են հարստացրել իշխող կուսակցության հաշվեհամարը՝ օլիգարխ-պատգամավորներն ու նրանց թիմակիցները: Իսկ այն, որ Սփյուռքում բազմահազար կուսակիցներ ունեցող ՀՅԴ-ն կամ ԱՄՆ-ում կողմնակիցներ ունեցող «Ժառանգությունը» որևէ գումար չեն կարողեցել հավաքել, փոքր-ինչ անհասկանալի է: ՀԱԿ-ի պարագայում նման փոքր ցուցանիշը հասկանալի է. այս կուսակցությունում ֆինանսական խնդիրներ ի հայտ եկան այս տարվա փետրվարին տեղի ունեցած դեպքերից հետո, բայց համեմատած մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ ՀԱԿ-ի ցուցանիշը փոքր-ինչ հուսադրող է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել