Մինչ ադրբեջանական ԶԼՄ-ները շեփորահարում են Բաքվի բռնապետի այն միտքը, թե «Ադրբեջանը 10 երկրի կապահովի գազով», այս երկրի մայրաքաղաքից ընդամենը մոտ 250կմ հեռավորության վրա գտնվող Իմիշլիի շրջանի Ղարավալլի գյուղի սովորական բնակիչներից մեկն ահա թե ինչպես է բողոքում շրջանի անընդհատ ձգձգվող գազաֆիկացումից.

«Ամբողջ օրը հեռուստատեսությամբ մեր լսած խոսքն այն է, որ եթե գերագույն գլխավոր հրամանատարը հրաման արձակի, Ղարաբաղը կվերցնենք: Այ եղբայր, գերագույն գլխավոր հրամանատարը քեզ հրամայում է՝ առ այս փողը, գազ քաշիր: Հո չի՞ ասում՝ օդ քաշիր»:

Պարզվում է, որ «10 երկրի գազով ապահովելու» մասին ամպագոռգոռ հայտարարություն անող Բաքվի բռնապետը փաստորեն չի կարողանում նույնիսկ սեփական երկրի շրջաններից շատերում կենցաղային գազամատակարարում իրականացնել:

Դե, արի ու մի հիշիր ժողովրդական իմաստնությունը՝ «Քաչալը ճար ունենար, իրա գլխին կաներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել