Շատ եմ մտածել ու էսօր էլ ուզում եմ անդրադառնամ մեր բարեգործ հայրենակիցներին: Բոլորս էլ գիտենք, որ մեր հայրենակիցները ամեն տարի միլիոնավոր դոլարի հասնող բարեգործություններ են անում Հայաստանի ներսում մասնավորապես՝ ծայրահեղ վիճակում գտնվող համայնքներում, կառուցում, վերանորոգում և այլ աշխատանքներ են կատարում: Օրինակ՝ դպրոց կամ մանկապարտեզ կառուցելով էդ համայնքին օգուտ չեք տալիս, հիմա լավ դպրոց կառուցեցիք էդ էրեխեքը ի՞նչ սրտով պետքա գնան սովորելու, երբ դպրոցահասակ էրէխեն դասի չի ուզում գնա, ուզումա գնա աշխատի տան հոգսը թեթևացնի կամ հարազատինա կարոտում, որը մեկնել է արտագնա աշխատանքի:
Հիմա ի՞նչ եմ ուզում ասեմ դրա փոխարեն, օրինակ՝ լավ կլինի ջերմոցային տնտեսություն կառուցեք համ աշխատատեղ կապահովի համ էլ դրա եկամուտներով կկառուցվի նույն դպրոցը, հետագայում էլ էդ դպրոցում մի դասարանում 5 աշակերտի փոխարեն 15-ը կսովորի: Այ էս կլինի իսկական բարեգործություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել