Գորիսի բնակչությունը 2006թ , ըստ ՀՀ  ազգային վիճակագրական ծառայության կազմել է23200 մարդ : 2006թ  Գորիսում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ ընտրողների ընդհանուր թիվը եղել է  16 072 մարդ :  / ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների / :
Վերջին 9 -10 տարիների ընթացքում Գորիսի բնակչությունը նվազել է մոտ  3000 մարդով  2015թ հունվարի 1-ի դրությամբ Գորիսի բնակչությունը կազմել է  20 400 մարդ: / ըստ ՀՀ ազգային վիճ.ծառայության/
Ուշագրավ է սակայն , որ առաջիկա՝ 2015թ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին, Գորիսի ընտրատեղամասերում գրանցված ընտրողների թիվը  այժմ կազմում է 16 228 մարդ:   
Համեմատելու համար նշենք, որ 2014թ հունիսին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը եղել է 16 171 մարդ  : 
Հետաքրքիր ուսումնասիրության և ատենախոսության թեմա կարող է լինել համաշխարհային սոցիոլոգ-գիտնականների համար :
Այսպես, Գորիսի բնակչությունը 10 տարի առաջ 23200 մարդ էր,որից ընտրական իրավունք ունեին 16072 մարդ :  10 տարի հետո, 2015թ բնակչությունը նվազել է մոտ 3000-ով, /ըստ պաշտոնական տվյալների 20400մարդ/ , բայց ընտրողների թիվը աճել է  156-ով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել