Եվրոպական կառույցները, և առհասարակ,ցանկացած այլ կողմ՝ միջպետական, միջազգային համագործակցության դեպքում, հաշվի են նստում միայն ուժեղների հետ, ոչ թե նրանց հետ, ովքեր գերազանցիկ աշակերտի կոմպլեքսով յուրացնում են ամեն բան ու միշտ ձեռք բարձրացնում: Եվրոպան փաստորեն էլի ցույց տվեց, որ իր համար շահն է կարևոր, ու շահի առկայության դեպքում, ինչպես ամենուր ու միշտ, ի չիք են դառնում սեփական սկզբունքներն անգամ՝ ժողովրդրավարություն, հումանիզմ, ազատ խոսքի իրավունք...ՄԻ խոսքով, նրանց համար կարևոր չէ անգամ ադրբեջանական ագրեսիան թե՛ իր սեփական երկրում, թե՛ դրանից դուրս...նրանք միշտ պատրաստ են բունուսներ տալ այդ ՙՙ<<քոչվոր Մարիոյին>>...՚Ասածս ինչ է, մինչ մենք փորձում ենք հույսներս դնել սրա ու նրա վրա՝ չքաղելով դասեր պատմությունից, մինչ ուզում ենք հաճոյանալ սրան ու նրան, մեր ձեռքից փախցնում են մեր արդարությունը...Հետաքրքիրը գիտեք՝ որն է, որ մենք կարող էինք ունենալ հաջողություններ, բայց չունենք, քանի որ չունենք ուժեղ պետություն, չունենք այդ ուժեղ պետությանը համահունչ ուժեղ արտաքին քաղաքականություն, չունենք արտերկիր դուրս եկող քաղգործիչների և ոչ միայն, նախապատրաստման դպրոցները...Մենք մեր հաղթանակով սնվեցինք ու թմրեցինք, մինչդեռ փուլերով ու պասերով գրպան ու ստամոքս լցնելու փոխարեն պետք էր երկիրը լցնել՝ գործով ու հայերով ՝ երկու հայկական պետությունները դարձնել գերբնակեցված...էդ ժամանակ մեկի ծպտունը դուրս չէր գա...ու էդ ժամանակ անգամ կարող էինք խոսել երրորդ՝ կորցրած հայերնիքի մասին...Իսկ առայժմ մենք դեռ ձևի հետևից ընկած՝Սահմանադրություն ենք փոխում՝ էլի հույսով, որ կմոտենանք մեր երազած երկրին, բայց միայն հույսով,,,հույսով ու հավատով՝ ու կարևոր չի, որ մի քայլ առաջ ու երկու քայլ հետ ենք անում միշտ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել