002Յուրա Գանջալյանը՝ կրթահամալիրի անգլիախոսների ակումբի ղեկավարը, մանկավարժության լաբորատորիայի մասնագետը, այս անգամ իմ առաջարկով ուսումնասիրել է «օժտված» կամ «արտակարգ ընդունակություն» դրսևորած սովորողներին առաջարկվող գործունեությունը։  Կրթական համակարգում հազիվ թե հաճախ արվի այսպիսի կարևոր ուսումնասիրություն. գումարեք սրան Յուրային բնորոշ մասնագիտական բարեխղճությունը, օտարալեզու մեդիաաղբյուրների ընդգրկումը. կարդացեք, իհարկե, հո չե՞մ վերապատմելու։

Մեր մանկավարժությամբ հետաքրքրվողները հաճախ հարցնում են՝ ի՞նչ չափով ենք մենք ծանոթ այլոց փորձին, ինչպե՞ս ենք օգտվում այդ փորձից՝ ներհայաստանյան և Հայաստանից դուրս… Գևորգ Հակոբյանը,Աիդա Պետրոսյանը, «Դպիրի» խմբագիր Սուսան Մարկոսյանը, Նունե ՄովսիսյանըՀասմիկ ՂազարյանըԱշխեն Գրիգորյանը, հիմա նաև Կարինե Պետրոսյանը… վկա, լրացրեք, չվրիպեմ, թերթեք «Դպիրի» էջերը, ձեր էլեկտրոնային փոստերը, իմ սուրհանդակները, մեր ծավալով ու աշխարհագրությամբ ընդարձակվող կրթական փոխանակումները, վերապատրաստումները անկասկած են՝ չենք փակվում երբեք, բաց ենք։ Ինչու և ինչ չափով՝ սովորողի շահն է որոշողը, նրա ազատ ու տեղեկացված մարդու ընտրության ապահովումը, հաստատության (այս դեպքում՝ կրթահամալիրի) հաղթահարմամբ անպայման։ Չմեկուսանալ, չխանդել-չմրցել, չչարանալ, գործել միշտ հեղինակային կրթական ծրագրի զարգացման հեռանկարի առավելագույն գիտակցմամբ… Մենք չէինք լինի, մեր ձեռագիրն այլ կլիներ, մենք աղանդ կդառնայինք առանց այսպիսի հավատարմության… Օրինակով հեշտ է, ճիշտ է շարունակելը. կրթահամալիրի 103 սովորողներ Նոր դպրոցի խնամված-ներառող միջավայրում օրերս «Մեղու» առաջադրանքները կատարեցին, «Կենգուրուն»՝ իր ամենամյա պարբերականությամբ վստահ մեզ է այցելում, Երևանի պետհամալսարանի առարկայական օլիմպիադան անարձագանք չի մնում, միջազգային երկկողմ, բազմակողմ նախագծերը (վերջերս ուրախացանք «Իթվինինգ» նախագծում կրթահամալիրի միջին դպրոցի սովորողների հաջողությամբ), «Ուսումնական ամառ» նախագծով նախաձեռնությունները, ուսումնական կենտրոնների, մասնավորապես գրադարանի կապերի այսպիսի ընդարձակումը…. Հիմա, երբ ժամանակ կա, կոնկրետացնում ենք Հայաստանում ավանդական ու գերատեսչության պարտադրանքով գերակա հանրապետական առարկայական օլիմպիադաներին սովորողների մասնակցության հարցը՝ նորից սովորողների ժամանակի, ինքնազգացողության, ջանքերի և անհատական արդյունքի տեսակետից, հեղինակային մանկավարժության սկզբունքներին համապատասխանության, մեր կրթական միջավայր ներառման տեսակետից… Ծնող թե ուսուցիչ, տարատարիք սովորող, միացեք այս բնական-անընդհատ ընթացքին, դեմ եք, թե կողմ՝ մի՛ լռեք երբ ասելիք է առաջանում, կոնկրետ գործողությամբ պաշտպանեք անհատի, խմբի շահը, եթե ոտնահարված եք տեսնում…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել