Երբ որևէ պարմանուհի հանկարծ արտակարգ պասիվանում է յուր ՖԲ էջում, դա նշանակում է, որ նա վերջնականորեն դասավորել է յուր անձնական կյանքը. պասիվանալն ավելի բարեբաստիկ դեպքերից է, քանի որ լինում են ավելի ծայրահեղ միջոցներ՝ էջի դեակտիվացում և այլն։
Սա նշանակում է միայն մեկ բան, որ պարմանուհիների գերակշիռ ու ճնշող մեծամասնության համար ՖԲ-ն ընդամենը անձական կյանքը դասավորելու գործառույթ է կատարում, այլ ոչ թե լրահոսին կամ օրվա անցուդարձին ծանոթանալու, ինչպես ոմանց մոտ. նույն բանն է, երբ պարմանուհին բուհ է ընդունվում, որպեսզի ընդամենը օժիտում դիպլոմ ունենա, այլ ոչ թե մասնագիտություն ստանա։ Դա է վկայում նաև անձնական կյանքի դեռ դասավորման փուլում գտնվող պարմանուհու կողմից ամեն օր ՖԲ-ում ֆերամոնի որոշակի չափաքանակ լցնելու պրակտիկան՝ կրկնվող սելֆիների, մեկը մյուսից չտարբերվող դեմքի խոշոր պլանով նկարների, կոլաժների և այլնի տեսքով։
Ամեն մի նման ֆերամոնի չափաքանակը ՖԲ-ում ցփնելուց հետո արական սեռի «գրգռված» կամ «ազաբոչենի» առանձնյակների տոտալ հարձակումներից բողոքելը պարմանուհու կողմից ընդամենը ձև ա, ուրիշ ոչինչ։ 
Ի վերջո, հայտնի օրենք ա. ցանկացած որձ գալիս ա ֆերամոնի վրա, ցանկացած ֆերամոն որձ ա բերում։

Ողջունվում է ցանկացած հակընդդեմ գրառում։ ՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել