Ծանոթանալով ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի թեկուզև միայն ընդհանուր մասին՝ պարզ է դառնում, որ նախագծի հեղինակները չեն դադարել օրենսդրական փոփոխությունների ժամանակ ձեռքի հետ տեռորիստական գործելաոճ ապահովող մի շարք նրբություններ սղղացնել-անցկացնելու գործելաոճը: 
Սա էր այն հիմնական մտավախությունը, որ պետական մարմինը չի կարող համարվել բիզնես միջավայրը խթանող կարևորագույն նորմատիվ իրավական ակտի անաչառ շարադրող: Նման դեպքերում բյուջետային եկամուտներ հավաքագրելու համար պատասխանատու պետական մարմինները (նրա աշխատակիցները) ձգտում են իրենց հավելյալ իրավունքներ տվող նորմեր սահմանել՝ առաջնորդվելով «թող լինի, բայց դե հո չե՞նք կիրառի», կամ էլ «թող ՀԿ-ները գան, սակարկենք» լոզունգներով: 
Օրենսգրքից առաջին տպավորությունս հիասթափեցնող է, նախ ստուգող տեսուչներին վերապահվող լծակների բացահայտ հետընթացի առումով, հետո էլ ամեն ինչ առևտրի վերածելու վերջին կառավարությունների գործելաոճի առումով: Չեմ կարծում, թե հեղինակները չեն հասկացել, թե ինչ են փոխում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել