Եվս 88 հայկազուն միացան հայոց վեհազն զինվորների շարքին: «Փոքր Մհերները», չնայած իրենց փոքր տարիքին, գիտակցելով հայրենիքի վահանը դառնալու լրջագույն դերը, գինով ու հացով երդվեցին. «Արժանանալով հայկազունի կոչմանը՝ երդվում եմ բարձր պահել ազգիս, հայրենիքիս, կրթահամալիրիս, ընտանիքիս ու իմ պատիվը, լինել արժանի հետևորդը Հայկ նահապետի։ Սովորել ջանասիրաբար և հաղթահարել կրթության բոլոր դժվարությունները։ Ապրե՛լ և հաղթե՛լ, հաղթե՛լ և ապրե՛լ»։ Կրթահամալիրի սաները, կանգնելով մեկը մյուսի ուսերին, բերդ դարձան և հայոց եռագույնով երկի՛նքը գրավեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել