«Հայաստանում մոդայիկ դարձած օտարերկրյա վարկերից կարողացել Է զերծ մնալ միայն մեկ նախարարություն։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ գրեթե սենսացիոն տեղեկություն ճշտեցինք։ Այս պահի դրությամբ, պարզվում Է միայն բնապահպանության նախարարությունն Է, որ օտարերկրյա վարկերով չի աշխատում: Այլ խոսքով, բնապահպանները միակն են, որոնք ֆինանսական բեռ չեն բարդել ժողովրդի ուսերին: Բայց,  ինչպես
ասում են՝ «շատ աշխատողին շալե շապիկ»։ 2016-ի պետբյուջեի նախագծով բնապահպանության նախարարության հատկացումները նվազել են՝ կազմելով 2 մլրդ 924 մլն դրամ։ Փաստորեն, Հայաստանի բնությունը պահպանվելու Է բարի խոսքով և մերկ ձեռքերով, մինչդեռ բոլորս Էլ այս կառույցից պահանջում ենք առավել մեծ ուշադրություն դարձնել բնության պահպանմանը և զարգացմանը։ Սակայն լինենք իրատես, առանց լուրջ գումարների նման պահանջ ներկայացնելն ուղղակի անիմաստ է»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել