2002թ.-ին Քեյփթաունում կայացած շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու տուրիզմի վերաբերյալ գիտաժողովի ընթացքում 20 երկրներից ժամանած տուրիզմի բնագավառի ավելի քան 280 ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվեց պատասխանատու տուրիզմի վերաբերյալ դեկլարացիան: Աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն իրազեկել հասարակությանը պատասխանատու տուրիզմի նպատակների և ձեռքբերումների մասին: Պատասխանատու տուրիզմի համաշխարհային օրը նպատակ ունի աջակցել զբոսաշրջության ընթացքում շրջակա միջավայրի հանդեպ ավելի պատասխանատու վարքի դրսևորմանը կրթության միջոցով, բացահայտել զբոսաշրջային վայրերի և երկրների կայունության ապահովման խնդիրները, նպաստել տուրիստական շուկայի կրթական մակարդակի բարձրացմանը բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության համատեքստում, օգտագործել Համաշխարհային զբոսաշրջության շուկան (World Travel Market) որպես գործիք՝ պատասխանատու տուրիզմի գաղափարների առաջխաղացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել