2016-ին էլ չենք հասնի մեկ շնչի հաշվով ՀՆԱ 2008-ի մակարդակին՝ ըստ ԱՄՀ-ի։ Լիքը տենց երկրներ կան՝ աճեր ունեցել են, բայց հետո անկումն էնքան ուժեղ է եղել, որ 30-40 տարի բարեկեցության 0 տոկոս ավելացում է եղել (եթե ոչ նվազում)։

Ու հիմնականում ոչ դեմոկրատական երկրներն են էդ օրի։ Բացի Հնդկաստանից՝ չկա դեմոկրատական մի երկիր, որտեղ երկարաժամկետում բարեկեցության նշանակալի աճ չլինի։

էս պահին 30 հազար դոլարից բարձր մեկ շնչի հաշվով եկամուտ ունեցող 35 երկրից մենակ 8-ն ա ավտորիտար, 8-ն էլ տնտեսության 80%-ով կապված է նավթի արտահանումից։ Չկա մի տենց ավտորիտար երկիր, որը նավթ չունենա ու հարուստ լինի։

Ես մի թեթև նայեցի նաև, թե մասնագիտական գրականությունն ինչ է ասում դեմոկրատիայի ու տնտեսական աճի կապի մասին։ Սկզբում դեմոկրատիա պիտի հաստատվի, նոր տնտեսությունն աճի՞, թե՞ հակառակը. եկամուտների մի որոշ աստիճանից սկսած է միայն, որ հնարավոր է դեմոկրատիա հաստատել։ Պարզվեց՝ եղել ա ժամանակ, որ մտածել են՝ մինչև չհարստանաս, դեմոկրատիայի չես հասնի (ոնց որ եղավ Ասիական վագրերի դեպքում)։ Բայց հիմա գերիշխող է հակառակ մոտեցումը, որովհետև «դեմոկրատիան ապահովում է պատասխանատվության և հակակշիռների ու զսպումների մեխանիզմներ, որի շնորհիվ իշխանության չարաշահումները սահմանափակվում են, իսկ ազատ ընտրությունների շնորհիվ ապահովվում են կանխատեսելի կանոններ, ինչպես նաև պատիժների և պարգևատրումների թափանցիկ, պարբերական ու հուսալի համակարգ։ Պատահական չէ, որ դեմոկրատական երկրներում սով երբեք չի լինում, իսկ տնտեսական ճգնաժամերը համեմատաբար ավելի հեշտ են հաղթահարվում (ի տարբերություն ավտորիտար երկրների, որտեղ ռեժիմն ինքը երբեմն տնտեսական ճգնաժամերը խորացնող պատճառ է դառնում)»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/10/29/623413/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել