Բոլոր այն մարդկանց համար, ովքեր պարբերաբար հարցնում էին Վարդան Սարգսյանի հաղորդման մասին, նշենք, որ այն եթերում կլինի ATV հեռուստաընկերությամբ շաբաթ օրը՝ ժամը 21:30-ին:

Իսկ մինչ այդ BlogNews.am-ը ներկայացնում է ևս մի հատված Վարդանի հնդկաստանյան ուղևորությունից: Վարդանն այնտեղ եղել է առնետների տաճարում. «Կյանքում այդքան չէի զզվել, ուզում էի շուտ հեռանալ այդտեղից, բայց հասկանում էի, որ հեռուստադիտողին հետաքրքիր կլինի,-հիշում է Վարդանը և պատմում, որ նկարահանումից հետո օպերատորի հետ մի լավ խմել են, որ մոռանան այն ամենը։-Լիքը առնետներ էին, մարդիկ բանանն ուտում էին այս կեղտոտ կենդանիների հետ: Մինչև այսօր չեմ հավատում, որ ես եղել եմ այդ տաճարում: Մարդիկ երկրպագում էին այս կենդանիներին, դա պարզապես անբացատրելի էր»: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել