Հայաստանի զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումը կազմավորվել է 1991թ. սեպտեմբերից` Հայաստանի անկախությունից հետո: 1992 թ. նոյեմբերի 5-ին կազմավորումն ավարտվել է, և հետագայում այդ ամսաթիվը դարձել է Հայաստանի հետախուզական զորքերի օրը: Հատուկ հետախուզական զորքերի բազմաթիվ խնդիրներից է հակառակորդի վերաբերյալ տեղեկություններ հայթայթելը, հակառակորդի կարևոր օբյեկտները ոչնչացնելը կամ շարքից հանելը հակառակորդի թիկունքում դիմադրություն կազմակերպելիս, օգնություն ցուցաբերելը, հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու նախանշանները բացահայտելը: Հայաստանի ղեկավարությունը, բարձր հրամանատարությունը և հետախույզները բարձր են գնահատում հետախուզական զորքերի պատրաստվածության մակարդակը, որը մշտապես կատարելագործվում է: Ռազմական մասնագետները կարծում են, որ հետախուզական զորքերը Հայաստանի ԶՈՒ-ի պատմականորեն ամենակարևոր բաղադրիչներից են եղել: Այս զորքերը տարբերվում են մարտական և ֆիզիկական պատրաստվածությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով և հայրենասիրական ոգով, բարդ պայմաններում արագ որոշում կայացնելու ունակությամբ: Տվյալ ստորաբաժանումները համալրվում են տեխնիկական նոր միջոցներով և սպառազինության միավորներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել