Գայ Ֆոքս – անգլիական ազնվական, կաթոլիկ: Ծնվել է Յորքում։ 1605 թվականի անգլիական և շոտլանդական թագավոր Ջեյմս I-ի դեմ կազմակերպված վառոդային դավադրության ամենահայտնի անդամն է։ Այս ամենից հետո սկսվեց մեծ շարժում, որի նախաձեռնողները Ջեյմս I-ի աղջկան՝ Էլիզաբեթին տեսնում էին որպես երկրի ապագա ղեկավար:

Չնայած Գայ Ֆոքսը թագավորին սպանելու դավադրության նախաձեռնողն ու ղեկավարը չէր, բայց նրան էր հանձնարարված վառել դեպի լորդերի պալատի տակ դրված վառոդով լցված տակառը տանող պատրույգը։ Այնտեղ էլ նա ձերբակալվել է 1605 թվականի նոյեմբերի 5-ի գիշերը։ Սրանով է բացատրում է այն փաստը, որ հենց նրա անունն է դարձել ամբողջ դավադրության խորհրդանիշը։ Եվ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 5-ին Անգլիայում նշում են Գայ Ֆոքսի օրը:

Դավադրության կազմակերպիչները, այդ թվում նաև Գայ Ֆոքսը, ձերբակալվեցին և դատապարտվեցին մահվան: Նրանց գլուխները զարդարում էին Լոնդոն Բրիջի վրա գտնվող ցցերը:

Արդեն ավանդույթ է դարձել պատրաստել Գայ Ֆոքս՝ հիմնականում ծղոտից և հին կտորներից և հանրորեն այրել՝ դրանով իսկ կրակին հանձնելով Գայ Ֆոքսին, հենց այն կրակին, որ այդպես էլ չվառվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել