Ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ...
Քե՜զ, որ երբեք - երբեք չեմ համարձակվել թողնել...
Քե՜զ, որ անսահման միշտ իմն եմ կոչել...

Աչքերս փակում եմ ու տեսնում, թե ինչպես եմ գրկում քեզ...
Ու գրկվում քո ձեռքերի մեջ...
Քե՜զ... որ իմ անմեղ ու փշաքաղված մատների նրբությունն է զգացնել տվել...
Որ թոռոմած ու կիսահիվանդ՝ ինձ երբեք գետնին չես տապալել..

Ե՜ս, որ քո ձեռքերի դողալու միակ պատճառն եմ եղել...
...Որ քո աչքերի փայլի ու տխրության վկան եմ եղել...

Ե՜ս, որ ... տեսա քեզ երազիս...
Դո՜ւ, որ պատճառ եղար իմ քունը խանգարելուն...

Ու հիմա ասա՝ դու պատահաբար քեզ ինձնից շատ չես սիրո՞ւմ...
Դու միամտաբար ինձ քոնը չես համարո՞ւմ...

Ե՜ս, որ ամեն անգամ փշաքաղվում եմ քո շոյանքից...
Դո՜ւ, որ ամեն անգամ շոյում ես, որ փշաքաղվեմ...

Ու ինձ թվում է... 
Թվում է կարծես, որ ամեն վատ բան լավով է լցվում...
Ամեն երկրաշարժ` նոր աշխարհ ստեղծում...

Ու ես զգում եմ քե՜զ... զգում այնքա՜ն մոտիկ..
Որ կարծես նույնիսկ քեզնով ինձ եմ զգում..
Քո շնչով շնչում ... ինձնով հիանում.. 
Ե՜ս քո փոխարեն ... 
Ե՜ս քո աչքերով... 
... սրտով...
... ջերմությամբ նույնիսկ...

Ե՜ս ՝ քո...
........................ամեն ինչ...

Ե՜ս, որ քո հիվանդությունն եմ.. Դո՜ւ ... որ իմ հիվանդն ես...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել