Օրենսդիր մարմնում օրերս քննարկվում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը: Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ոչ բարենպաստ իրավիճակը` սպասվում էր, որ հաջորդ տարվա բյուջեն լինելու էր ավելի համեստ:

Իհարկե, կարելի էր ամբագոռգոռ խոսել և անել ականջահաճո հայտարարություններ, սակայն տրվեց իրատեսական և պրագմատիկ եզրակացություն:

Պետական բյուջեի թիրախում է գտնվում սոցիալական ոլորտը: Վախենալ արտաքին գործոններից պետք չէ: Իհարկե դրանք ազդեցիկ են, սակայն պետության կողմից կատարվող գործառույթները կարող են զգալիորեն մեղմել դրանց ազդեցությունը:

Մասնավորապես, միջազգային մի շարք կառույցներ մեր տարածաշրջանի այս տարվա զարգացումները որակեցին ավելի ծանր, քան 2008-2009թթ. միջազգային ֆինանսական ճգնաժամը: Չնայած ստեղծված իրավիճակին՝ պետությանը հաջողվեց առաջին երեք եռամսյակում գրանցել 3,6 տոկոս տնտեսական աճ: Դա տարածաշրջանային լավագույն ցուցանիշներից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել