Ս.թ. մարտ ամսից ցայժմ ԻԻՀ արտաքին առևտրի հաշվեկշիռը, մեղմ ասած, խրախուսիչ չէ և զգալիորեն զիջում է նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի ցուցանիշներին: Ներմուծման ծավալը կազմել է 24 մլրդ 77 մլն դոլար (2014 թ. համեմատ նվազել է 21.9%), իսկ արտահանմանը (առանց նավթամթերքի)՝ 24 մլրդ 131 մլն (2014 թ. համեմատ նվազել է 15.9%): Այդուհանդերձ, իրանական հասարակությունն «ըմբռնումով» է մոտենում տնտեսական խնդիրներին, որոնցից, կարծես, գործող բարեփոխական կառավարության վարկանիշը չի տուժել: Դրա վկայություններից մեկն էլ վերջերս ԻԻՀ ԱԳ նախարար Մ. Ջ. Զարիֆի կիսանդրին կանգնեցնելու կապակցությամբ հասարակության դրական արձագանքներն են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rudik.yaralyan/posts/953858071364729
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել