Մեր լրահոսում երբեք էլ պատահարների ու մահվան ելքով վթարների պակաս չի եղել, մենք ամեն օր կարդում ենք Հայաստանում և աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող վթարների ու մարդկային զոհերի մասին, այն, որ կյանքն անվտանգ չէ, գիտենք բոլորս, բայց գիտենք նաև, որ առանց տրանսպորտային միջոցների այսօրվա կյանքը պատկերացնել հնարավոր չէ: Ներկայացնում եմ աշխարհի ամենաանվտանգ փոխադրամիջոցների թոփ 9-ը, հաշվարկն արվում է հետևյալ սկզբունքով՝ 1.5 մլրդ կմ-ի ընթացքում գրանցված աղետների միջին թիվը:
1. Մոտոցիկլետ. սա համարվում է ամենավտանգավոր փոխադրամիջոցը՝ 1.5 մլրդ կմ ճանապարհին բաժին է հասնում 125 պատահար՝ մահացու ելքով
2. Հետիոտն. 1.5 մլրդ կմ ճանապարհին բաժին է հասնում շուրջ 41 պատահար՝ մահվան ելքով
3. Հեծանիվ. 1.5 մլրդ կմ ճանապարհին բաժին է հասնում շուրջ 34 պատահար՝ մահվան ելքով
4. Նավեր. 1.5 մլրդ կմ ճանապարհին բաժին է հասնում շուրջ 20 պատահար՝ մահվան ելքով
5. Տիեզերանավ. 1.5 մլրդ կմ ճանապարհին բաժին է հասնում շուրջ 7 պատահար՝ մահվան ելքով: 1961թ.-ից տիեզերք են թռել շուրջ 550 մարդ
6. Թեթև մարդատար մեքենա. 1.5 մլրդ կմ ճանապարհին բաժին է հասնում շուրջ 4 պատահար՝ մահվան ելքով
7. Ինքնաթիռ. 1.5 մլրդ կմ ճանապարհին բաժին է հասնում շուրջ 0.5 պատահար՝ մահվան ելքով: Ի դեպ, թեթև շարժիչներով օդանավերն ավելի վտանգավոր են, քան խոշոր մարդատար ինքնաթիռները
8. Ավտոբուսներ. 1.5 մլրդ կմ ճանապարհին բաժին է հասնում շուրջ 0.5 պատահար մահվան ելքով
9. Մետրո-գնացք. 1.5 մլրդ կմ ճանապարհին բաժին է հասնում շուրջ 0.2 պատահար՝ մահվան ելքով
Հ.Գ. Միջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկանց 40%-ը վախենում է ինքնաթիռ նստել, բայց նույնիսկ ամեն օր նստելու դեպքում վթարվելու հավանականությունը մեկ մարդու հաշվարկով կազմում է 123 հզ. տարին մեկ անգամ: 1945թ.-ից հետո ամենաանվտանգ տարին օդային փոխադրումների համար եղել է 2012թ.-ը՝ գրանցվել է 23 ավիաաղետ, և զոհվել է 475 մարդ, այն մոտ երկու անգամ պակաս է 2000թ.-ի տվյալներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել