Քանի որ հարսանիքը անելը մեզանում դարձել է աշխատանքի աշխարհագրական բաժանման ճյուղ, ուստի որակյալ հարսանիք անելու համար հարկավոր է պահպանել որոշ կանոններ...

1. Հարսանիքին պիտի հրավիրված լինեն միայն այն մարդիկ, որոնց հետ շփվում ու շփվելու են նորապսակները...
2. Սննդից ավելի կարևոր է մարդկանց զբաղացնելու որոկյալ միջոցների՝ երաժշտության, թամադաների առկայությունը
3. եթե հրավիրյալների քաղաքավարությունը չի հերիքում, ամոթ չի նորից զգուշացնել, որ երգերի, ասմունքի ու համարների ժամանակ հարկավոր է չխանգարել
4. եթե զգուշացնելն ամոթ է , հարկավոր է օբեկտների պատերին գրել, որ սնունդը հատուկ չփչացնեն, եթե կծել են, ուտեն մինչև մեռնելը...
5. Ոչ մի ավելորդ գումար չծախսել անիմաստ ձևավորումների՝ ասենք գինու շշերին ծաղիկով բանտիկ կպցնելու, կամ քավորի սինու մրգերը փայլապատելու վրա, որովհետև ի վերջո դա ոչ մեկը չի նկատում
6. արգելել բոլոր տեսակի մանր-մունր, լացող, չլացող, պարող չպարող երեխաների ներկայությունը
7. առաջին ժամից հետո տներով անել չափից ավելի ուրախացողներին ու չափից ավելի չուրախացողներին
8. տուրք չտալ մոդայիկ տենդենցներին՝ չուտվող ֆուրշետներին, անհայտ ինգրիդիենտներով սալաթներին, դրանց փոխարինելով ավելի ուտելի ուտելիքներով՝ բրդուճներով ու աղցաններով
9. եթե մեկը մի անկապություն է արել, ասենք հարսի տան ննջասենյակում արհեստական սպիտակ ծաղիկ է կախել ու հարսին տակը նկարել, հեչ պարտադիր չի դա կրկնել
10 ամենակարևորը՝ հարսանիք են անում,որ ուրախանան այդ պահին, ոչ թե հետո նկարներով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել