Արտաքին գործոններն ուղղակիորեն ազդում են պետական բյուջեի ձևավորման, ինչպես նաև սպասվելիք արդյունքի ցուցանիշների վրա:

Այսօր ԱԺ-ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը:

Ըստ ներկայացված տվյալների՝ եկամուտները կկազմեն 1 տրլն 183.0 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 1 տրլն 373.74 մլրդ դրամ: Ընդանուր առմամբ դեֆիցիտը կազմելու է 190.74 մլրդ դրամ:

Հաջորդ տարվա դեֆիցիտի, ինչպես նաև տնտեսական աճի ավելի համեստ կանխատեսման պատճառ են հանդիսանում արտաքին գործոնները: Տրանսֆերտների էական նվազումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել տնտեսության զարգացման վրա:

Այդ է պատճառը, որ հաջորդ տարի իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2.2%-ի չափով, որին հիմնականում կնպաստեն արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերը:

Չնայած արտաքին ոչ բարենպաստ պայմաններին՝ հաջորդ տարի սպասվում է սպառման 0.3% աճ: Ինչ վերաբերում է գնաճին, ապա կանխատեսվում է 4%±1.5%: Այս դեպքում գնաճը վերահսկելի է և տնտեսության մեջ լուրջ անհամամասնություններ ու բարդություններ չի հանգեցնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել