Արդյունքների մշակում

Տրված հարցերին պահանջվում է պատասխանել այո, ոչ կամ երբեմն:

Այո – 2 բալ
Ոչ – 0 բալ
Երբեմն -1 բալ

Պատասխանները հարկ է տալ ելնելով վարքի կամ այլ իրավիճակների Ձեր փորձից:

1. Դուք պատրաստվում եք գործնական կամ սովորական հանդիպման: Ձեզ հունից հանում է դրան երկար սպասելը:

2. Դժգոհություն և անհանգստություն է առաջանում Ձեզ մոտ, երբ պատրաստվում եք ինչ-որ ժողովի, հանրագումարի կամ նման այլ մեծ լսարանի առաջ զեկույցով, հաղորդագրությամբ կամ ինչ-որ տեղեկությամբ հանդես գալ:

3. Դուք բժշկին այցելելը ձգձգում եք մինչև վերջին պահը:

4. Ձեզ առաջարկում են գործուղման գնալ մի քաղաք, որտեղ երբեք չեք եղել: Դուք կփորձեք բոլոր հնարավոր ձևերով խուսափել այդ գործուղումից:

5. Սիրում եք բոլորի հետ կիսվել Ձեր ապրումներով:

6. Ձեզ նյարդայնացնում է, երբ փողոցում անծանոթը խնդրանքով դիմում է ձեզ (ցույց տալ ճանապարհը, ժամը ասել կամ մեկ այլ բան):

7. Դուք հակված եք մտածելու, որ կա այսպես կոչված «հայրերի և որդիների խնդիր», և տարբեր սերունդների մարդկանց դժվար է միմյանց հասկանալը:

8. Անհարմար կզգաք Ձեր ծանոթին հիշեցնել այն մասին, որ նա մոռացել է վերադարձնել ձեզանից մի քանի ամիս առաջ վերցրած պարտքը:

9. Ռեստորանում կամ սրճարանում Ձեզ անորակ սնունդ են մատուցել: Կլռեք և միայն սպասքը զայրացած հետ կհրեք:

10. Մենակ մնալով անծանոթի հետ՝ Դուք կլռեք և ճնշված կզգաք ձեզ, եթե նույնիսկ նա սկսի առաջինը խոսել:

11. Դուք նյարդայնանում եք ցանկացած տեսակի հերթերից, որտեղ էլ որ դրանք լինեն (գրադարան, խանութ և այլն): Թողնում և գնում եք:

12. Դուք կխուսափեք մասնակցել մի հանձնաժողովի, որը վերաբերում է ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակի:

13. Դուք ունեք Ձեր խիստ անհատական գնահատականները մշակույթների, գրական ստեղծագործությունների, այլ քաղաքակրթությունների վերաբերյալ, և այդ առումով ոչ մի ուրիշ կարծիք հաշվի չեք առնում:

14. Ձեզ լավ ծանոթ հարցի վերաբերյալ ակնհայտ սխալ արտահայտություն եք լսում: Կլռեք և բանավեճի մեջ չեք մտնի:

15. Ինչ-որ մեկի խնդրանքը, որ օգնեք իրեն գործնական հարցով կամ այլ թեմայով, Ձեզ մոտ սրտնեղություն է առաջացնում:

16. Դուք ավելի նախընտրում եք Ձեր տեսակետը (կարծիքը, գնահատականը) արտահայտել գրավոր ձևով (քան բանավոր):

Արդյունքները

3 բալ և ցածր
Ձեր շփվողականությունը կրում է հիվանդագին բնույթ: Դուք շատախոս եք, շաղակրատ, խառնվում եք Ձեզ հետ ոչ մի կապ չունեցող գործերին: Դատողություններ եք անում նույնիսկ այնպիսի հարցերի շուրջ, որոնք դուրս են Ձեր իրավասությունից: Կամա թե ակամա Դուք հաճախ Ձեր շրջապատում տարբեր տեսակի կոնֆլիկտների պատճառ եք դառնում: Բռնկուն եք, նեղացկոտ, հաճախ սուբյեկտիվ: Լուրջ գործերը Ձեզ համար չեն: Թե՛ աշխատանքում, թե՛ տանը, և թե՛ ընդհանրապես մարդկանց դժվար է Ձեզ հետ շփվելը: Դուք պետք է աշխատեք Ձեր վրա և շտկեք Ձեր բնավորության գծերը: Առաջնահերթ սովորեք լինել համբերատար և զուսպ: Հարգանքով վերաբերվեք մարդկանց և մտածեք Ձեր առողջության մասին, քանզի կյանքի այդպիսի ոճը անհետևանք չի մնում:

4-8 բալ
Դուք չափազանց շփվող եք: Ձեր մեջ առկա շփվողականությունը ակնհայտ նկատելի է դիմացիններին: Դուք միշտ տեղյակ եք բոլոր գործերից, սիրում եք մասնակցել բոլոր քննարկումներին, սակայն լուրջ թեմաները Ձեզ մոտ կարող են գլխացավանք առաջացնել: Դուք հաճույքով խոսակցության թեման վերցնում եք Ձեր ձեռքը նույնիսկ հարցի մասին մակերեսային պատկերացում ունենալու դեպքում: Ամեն տեղ Ձեզ զգում եք «ինչպես ձուկը ջրում»: Ցանկացած գործի համար պատասխանատվություն եք վերցնում, բայց միշտ չէ, որ կարողանում եք գործը իր հաջող ավարտին հասցնել: Դրա համար Ձեր ղեկավարները և աշխատակիցները Ձեզ փոքր-ինչ զգուշավորությամբ և կասկածանքով են վերաբերվում: Մտածեք այդ մասին:

9-13 բալ
Դուք շատ մարդամոտ եք (երբեմն նույնիսկ չափազանց), հետաքրքրասեր, շփվող, սիրում եք տարբեր թեմաներով արտահայտվել, որը երբեմն առաջացնում է շրջապատի դժգոհությունը: Շատ հեշտ ծանոթանում եք մարդկանց հետ: Սիրում եք լինել ուշադրության կենտրոնում: Ոչ ոքի խնդրանքը չեք մերժում, չնայած որ միշտ չէ, որ կարողանում եք այն կատարել: Լինում է, որ շուտ բռնկվում եք, բայց շուտ էլ հանգստանում: Լուրջ խնդիրների լուծման համար պակասում է համբերատարությունը, աշխատասիրությունն և քաջությունը: Սակայն ցանկության դեպքում կարող եք նաև չնահանջել:

14-18 բալ
Ձեր շփվողականության մակարդակը նորմալ է: Դուք հետաքրքրասեր եք, ուշադիր և մեծ հաճույքով լսում եք Ձեր զրուցակցին: Համբերատար եք, պնդում եք Ձեր տեսակետը առանց բռնկվելու: Մեծ հաճույքով ծանոթանում եք նոր մարդկանց հետ, բայց միևնույն ժամանակ չեք սիրում աղմկոտ միջավայրեր, իսկ էքստրավագանդ քմահաճույքները Ձեզ նյարդայանցնում են:

19-24 բալ
Դուք բավականին շփվող եք և անծանոթ միջավայրում Ձեզ շատ վստահ եք զգում: Կյանքի նոր խնդիրները Ձեզ չեն վախեցնում: Բայց համենայն դեպս զգուշանում եք անծանոթներից, խուսափում եք վեճերի և բանավեճերի մեջ մտնելուց: Ձեր արտահայտությունների մեջ շատ է սարկազմը` առանց ինչ-որ պատճառի, բայց այդ թերությունը շտկելի է:

25-29 բալ
Դուք ներամփոփ եք, լռակյաց, քչախոս, գերադասում եք մենակությունը, դրա համար էլ քիչ ընկերներ ունեք: Նոր աշխատանքը և նոր ծանոթները, եթե նույնիսկ խուճապի մեջ չգցեն Ձեզ, ապա հանում են հավասարակշռությունից: Դուք գիտեք Ձեր այդ բնավորության գծի մասին և դժգոհ եք ձեզանից: Բայց մի սահմանփակվեք դժգոհությամբ, Ձեր ուժերով կարող եք փոխել Ձեր խառնվածքի առանձնահատկությունները: Երբևէ չի՞ եղել, որ Դուք, ինչ-որ բանում ուժեղ հետաքրքրված լինելով, ավելի շփվող եք դարձել: Հարկավոր է միայն, որ վերահսկեք ինքներդ ձեզ:

30-31 բալ
Դուք ակնհայտ չշփվող մարդ եք, և դա է Ձեր դժբախտությունը, քանի որ դրանից ավելի շատ հենց Դուք եք տանջվում: Բայց և Ձեր մտերիմներին էլ հեշտ չէ: Ձեզ դժվար է խմբային ջանքեր պահանջող գործեր վստահել: Աշխատեք լինել ավելի շփվող, կառավարեք ձեզ: 

Աղբյուր` Doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել