Գործող սահմանադրության՝ 2005թ. բարեփոխված, 30-րդ հոդվածում ասվում է, որ ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով ազատազրկման դատապարտված անձինք: Սրանից կարելի է բխեցնել, որ ժամանակավոր պահպանության բաժիններում՝ մեկուսարաններում գտնվողները (որոնց պայմանականորեն կարելի է կիսաազատներ համարել) կարող են մասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Այսինքն՝ հանրաքվեի ընթացքում կօգտագործվեն նաև մեկուսարաններում գտնվող կիսաազատների ձայները: Զինվորականության մասին գործող սահմանադրության մեջ որևէ հիշատակում չգտանք, բայց եթե հաշվի առնենք, որ ԱԺ ընտրություններին զինվորականներն էլ են մասնակցել, նշանակում է՝ հանրաքվեին էլ կարող են մասնակցել: Չենք կարծում, թե վերջիններիս՝ զինվորներին ու կիսաազատներին, թույլ տրվի «ազատ կամքի դրսևորում» ցուցաբերել ընտրության ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել