Հոկտեմբերի 31-ին Խնայողությունների համաշխարհային օրն է: 1924 թվականին Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսի ժամանակ իտալացի պրոֆեսոր Ֆիլիպո Ռավիցայի առաջարկով կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը, հայտարարվեց համաշխարհային խնայողությունների օր: Այդ օրը կոչված էր խթանելու ֆինանսական խնայողություններ կատարելու գործընթացին ողջ աշխարհում: Բանկերը սկսեցին համագործակցել կրթական, մշակութային և մարզական հաստատությունների հետ՝ հոկտեմբերի 31-ը վերածելով իսկական տոնախմբության: Խնայողությունների համաշխարհային օրը ՄԱԿ-ի հատուկ բանաձևով ընդունվել է 1989-ին: Խնայողությունների համաշխարհային օրն ի սկզբանե նպատակ ուներ ուղերձ հղել հասարակությանը խնայողություն անել, սովորեցնել մարդկանց խնայել: Զարգացած երկրներում խնայողությունների համաշխարհային օրվա ամենատարածված մոտեցումն ուղղված է մասնավորապես խնայողությունները բանկերում պահելուն, կենսաթոշակային ֆոնդերում կուտակելուն, ճիշտ կառավարելուն և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել