Հավանաբար այս ցուցակը կառաջացնի սկեպտիկների քմծիծաղը, բայց, այնուամենայնիվ, հորոսկոպի նշանով պայմանավորված է նաև մարդու սեքսուալությունը, և տարբեր նշաններ այս առումով իսկական առաջատարներ են։ Ձեզ ենք ներկայացնում հորոսկոպի 3 ամենակրքոտ նշաններին, որոնց ցանկանում են գրեթե բոլորը։ Նրանք ասես սեքսուալ մագնիսներ լինեն, ում մեջ այնպիսի էներգիա է կուտակված, որը ենթագիտակցաբար զգում են բոլորը։
3․ Աղեղնավորներ
Աղեղնավորները համեստ երևակայողներ են, բայց համեստություն ասվածն այստեղ չի նշանակում, որ նրանց երևակայությունն է համեստ, պարզապես համեստ են դրա հրապարակային դրսևորումները։ Աղեղնավորները կիսվում են միայն կոնկրետ մարդկանց հետ, այլ ոչ թե հրապարակայնորեն։ Նրանք կարող են ավելի կոպիտ լինել անկողնում, քան կարող է տպավորություն ստեղծվել։ Նրանք չեն սիրում փոշիանալ, նրանց մեջ կենտրոնացած է նպատակասլացություն ու շռայլություն քնքշանք պարգևելու հարցում։ Առաջին հայացքից նա իդեալական զուգընկեր է, պարզապես ունի ֆանտաստիկ նախասիրությունների ու հմտությունների թեթևակի հակում, որը ցույց է տալիս միայն ավելի ինտիմ շփման ժամանակ։
2․ Կարիճներ
Եվ այսպես, Կարիճներն այստեղ էլ կան։ Նրանք կրքոտ են, բռնկուն և սովոր միշտ ստանալու այն, ինչ ուզում են։ Նրանք հակված չեն ստանդարտ գործողությունների ու չունեն արգելակներ։ Նրանք բաց են ամեն նոր բանի համար ու միշտ փնտրում են ինչ-որ անսովոր բաներ։ Դժբախտաբար, նրանք չգիտեն, թե ինչ է ասել հավատարմություն, բայց շնորհիվ նրանց անկողնային «սխրանքների»՝ նրանց կարելի է ներողամտաբար մոտենալ, չէ՞ որ նրանք միշտ լի են կրքերով ու ցանկություններով։ Կարիճը հորոսկոպի այն նշանն է, որ հոգնել չգիտե։
1․ Երկվորյակներ
Երկվորյակներին միշտ տենչում են, որովհետև նրանք ասես մագնիս լինեն դիմացինի աչքերի ու մարմինների համար։ Երկվորյակների մեջ հավերժ ապրում է հակասությունը, որը և գրավում է մարդկանց ուշադրությունը։ Նրանք չափազանց խարիզմատիկ են, խելացի ու սեքսուալ, բայց այս երեք բաղադրիչների իդեալական ներդաշնակությունը նրանց պարգևում է հաղթական առաջին հորիզոնականն այս շարքում։ Աշխարհը սիրում է Երկվորյակներին, թեև դա աշխարհի վրա թանկ է նստում։