Աճպարարների հնարքներին հետևելիս մենք բոլորս էլ փորձում ենք անթարթ աչքերով կենտրոնանալ նրանց բոլոր շարժումների վրա, և հաճախ մեզ թվում է, թե այս մարդիկ իսկական հրաշագործներ են, իսկ այն մթնոլորտը, որ նրանք ստեղծում են ներկայացումների ժամանակ, հնարավորություն չի տալիս կասկածի տակ առնել նրանց կարողությունները։

Առաջարկում ենք հիշել 6 ամենահայտնի աճպարարությունները, որոնք ժամանակին բորբոքում էին մեր երևակայությունը, ու դրանց բոլորովին նոր տեսանկյունից նայել՝ բացահայտելով դրանց գաղտնիքները։

Գաղտնիք   

Կնոջը սղոցելը

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր մեր սիրտը սառչում, երբ մանուկ ժամանակ նայում էինք, թե ինչպես էր աճպարարը սղոցում կնոջը։ Այսօր այսպիսի ֆոկուսներով մեզ չես զարմացնի։ Հիմա գրեթե բոլորը գիտեն, որ «հրաշագործը» արկղի մեջ թաքնված երկու օգնականներ ունի, ում շնորհիվ ստեղծվում է պատրանքը։

Գաղտնիք 

Պատռված փող

Առաջ մարդիկ չէին էլ կասկածում, երբ Կոպերֆիլդը նրանց աչքի առաջ կեղծ դոլարանոցը երկու մասի էր բաժանում, այնուհետև այն շրջում, ու պարզվում էր, որ թղթադրամն ամբողջական է։ Իսկ գաղտնիքն այստեղ մատիտի մեջ էր. իրականում այն երկու մասի էր բաժանված, որոնք միմյանց ամրացված են մագնիսներով։ Դրա շնորհիվ փողը հեշտությամբ անցնում էր մատիտների միջով ու ամբողջական մնում։

Գաղտնիք 

Լևիտացիա

Փողոցային աճպարարների շրջանում հայտնի այս ֆոկուսի գաղտնիքը կայանում է հմտորեն թաքցրած հենակի մեջ։ Ահա թե ինչու այս «հրաշագործները» ներկայանում են այնպիսի կերպարում, որին կատարյալ ձևով համապատասխանում է ձեռնափայտը, չէ՞ որ այն «շարունակություն» ունի, որն անցնում է ամբողջ հագուստի տակով։

Գաղտնիք  

Բաժակի անհետացումը

Սեղանի վրա ջրով լցված բաժակ է դրվում, որն այնուհետև ծածկվում է թաշկինակով։ Ապա բաժակը բարձրացնում են ու օդ շպրտում, արդյունքում թաշկինակն իջնում է հատակին, իսկ բաժակն՝ անհետանում։ Բանը նրանում է, որ նախ՝ թաշկինակի վրա ամրացվում է մետաղալարի օղակ, որն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ բաժակը գտնվում է թաշկինակի տակ։ Իսկ երկրորդը՝ ինքը՝ բաժակը, իջնում է գաղտնի պարկի մեջ, որը տեղադրված է սեղանի անցքի տակ։

Գաղտնիք

Զիգզագ աղջիկ

Այս ֆոկուսի գաղտնիքը կայանում է օգնականի ճարպկության մեջ։ Նրա գլխավոր խնդիրն է այնպես տեղավորվել նեղ պահարանի մեջ, որ դրա հետ մեկտեղ ձեռքերն ու ոտքերը պահպանեն ուղիղ կանգնած մարդու բնական դիրքը։

Գաղտնիք

Մայքլ Ջեքսոնի թեքում

Բոլորն էլ թերևս հիշում են Մայքլ Ջեքսոնի բեմական հայտնի թեքված դիրքը։ Դա անհավանական էր թվում, քանի որ թեքումն իրականացվում էր ուղիղ մարմնով 45 աստիճանի սուր անկյան տակ։ Իսկ գաղտնիքը կայանում է կոշիկների կրունկների ու բեմում տեղադրված հատուկ հարմարանքների մեջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել