Ամբողջ աշխարհում ընդունված է մենեջեր-պրոդյուսերի պաշտոնը, ով, համաձայնեք, շատ կարևոր դեր է կատարում արտիստի կյանքում:  Շատ կարևոր է, որ նրանք նույնպես ներկայանալի լինեն, տպավորվեն, հիշվեն. իսկ մենք արդյո՞ք հիշում ենք մեր հայտնիների պրոդյուսերներին, գիտե՞նք, թե ինչպիսի տեսք ունեն նրանք, ինչպես են հագնվում:

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում հայ արտիստների մենեջերներին՝ փորձելով փոքր-ինչ վերլուծել նրանց արտաքին տեսքը: 

Սիրուշո և Նունե Խուրշուդյան

Երբ անգամ ամենաոճային երգչուհի Սիրուշոն աշխատում էր Արևիկ Ուդումյանի հետ, միևնույն է՝ Արևիկի փայլը չէր խամրում Սիրուշոյի կողքին, քանի որ Արևիկն ուներ ներկայանալու կուլտուրա, հագնվելու ոճ և, իհարկե, ճաշակ: Հիմա Սիրուշոն աշխատում է ոչ պակաս գրագետ և հմայիչ Նունե Խուրշուդյանի հետ, ով ևս փայլում է իր արտաքնային տվյալներով և գրագետ հագնվելու արվեստով: Նունեն Սիրուշոյի հետ տարբեր առիթներին ներկայացել է համապատասխան տեսքով:

Նանա և Պողոս Ամիրխանյան

Գաղտնիք չէ, որ Նանան ռաբիսի թագուհին է, նա այդպիսին համարվում է ոչ միայն իր երգերի, այլև տեսքի համար, բայց դե այդ պարագայում նրա մենեջեր Պողոսն էլ ռաբիսի թագավորն է: Նա չունի ոճ, չունի հագնվելու կուլտուրա: Այ, օրինակ, ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս կարելի է երգչուհուն որևէ տեղ ուղեկցել «սպառծիվկա» հագած: Հագուստը մեծ նշանակություն ունի այն հարցում, թե ինչպես քեզ կընդունեն:

Մարտ Բաբայան և Սոֆյա Գուլյան

Նրանց թե՛ աշխատելաոճի, և թե՛ արտաքինի մասին միայն դրական կարծիք կարելի է հայտնել: Սոֆյան շատ լավ է հասկանում՝ ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ, նա տարատեսակ միջոցառումներին ներկայանում է բավականին պատշաճ տեսքով, իսկ եթե անգամ առօրյա ոճում է, նույնպես գրագետ մոտեցում է ցույց տալիս: Կան մարդիկ, ովքեր պարզապես ունեն ներքին շարմ և գրավչություն, Սոֆյան այդ մարդկանցից է, իսկ նրա առավելություններից մեկն էլ գեղեցիկ ժպիտն է:

Գևորգ Մարտիրոսյան և Սամվել Ղազարյան

Նրանց մասին շատ բան չկա ասելու, միայն մի նշում կանենք. երկուսն էլ կարծես նույն ոճով են հագնվում, բավականին մարդամոտ և, ինչպես ասում են, «անշառ» մարդիկ են: 

Արման Հովհաննիսյան և Լուսինե Արշակյան

Դե սկսենք նրանից, որ Արման Հովհաննիսյանը սկսել է բավականին պրիմիտիվ երգեր ներկայացնել, բայց քանի որ խոսքն այժմ վերաբերում է նրա մենեջեր Լուսինե Արշակյանին, կասենք, որ նա անդեմ աղջիկ է, ով չունի հատուկ ոճ, և կարելի է ասել՝ անճաշակ է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել