Մարթենսի ուղերձի կապակցությամբ

ՀՀԿ 13-րդ համագումարում հնչած ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի հայտարարությունը երկակի արձագանքի արժանացավ: Շատերը այն ընկալեցին իբրև Եվրոպական "մեսիջ" և կանաչ լույս, ինչը այնքան էլ չափազանցված չէ: Սակայն, ինչպես և կանխատեսելի էր, եղան մարդիք, որոնք միանգամից քննադատեցին Մարթենսին ՀՀԿ-ի հաղթանակը կանխատեսելու և մաղթանքների համար: Այնինչ, Մարթենսը պարտավոր է իպաշտոնե պաշտպանել ՀՀԿ-ին խորհրդարանական ընտրություններում, քանի որ հանդիսանում է, իթիվս այլ կուսակցությունների` նաև ՀՀԿ-ից կազմված համաեվրոպական դաշինքի` ԵԺԿ-ի նախագահ: Այլ կերպ ասած, նա եթե Հայաստանում է կամ անում է որևէ հայտարարություն կապված Հայաստանի հետ, նա հանրապետական է և սրանում տարօրինակ ու աննախադեպ ոչինչ չկա:
Նույն սկզբունքից ելնելով, վստահ եմ որ Եվրոպական ազատական բաեփոխումների կուսակցությունը կպաշտպանի ՀԱԿ-ին, քանի որ ՀՀՇ-ն անդամակցում է վերջինիս, իսկ Եվրոպական սոցիալիստները միգուցե պաշտպանեն Դաշնակցությանը:
Աշխարհը բազմաչափ է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել