Իսկ ո՞վ է իդեալական տղամարդը: Այս հարցին փորձել են լուծում տալ աշխարհի 12 երկրներում: Որպես թիրախային խումբ էին ընտրվել 12 գրավիչ տղամարդիկ, որոնք համապատասխանաբար ներկայացնում էին 12 երկրների իդեալական տղամարդկանց վերաբերյալ ձևավորված կարծրատիպերը:

Այս տղամարդիկ ներկայացնում են հետևյալ 12 երկրները՝ ԱՄՆ, Մեքսիկա, Բրազիլիա, Հարավային Աֆրիկա, Նիգերիա, Թուրքիա, Իտալիա, Անգլիա, Հնդկաստան, Հարավային Կորեա, Ֆիլիպիններ, Ավստրալիա:


ԱՄՆ

Ըստ ամերիկացիների՝ իդեալական տղամարդ են հանդիսանում Chris Evans-ը, Channing Tatum-ը, Chris Pratt-ը: Հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ ԱՄՆ-ում տղամարդիկ պայքարում են, որպեսզի իրենց մարմինն ավելի մկանոտ լինի: Վերջին տարիներին նորաձև է նաև մորուքը:
ԱՄՆ-ում իդեալական տղամարդն ունի հետևյալ մարմնի կառուցվածքը՝ լայն ուսեր, լավ արտահայտված մկաններ կրծքավանդակի շրջանում, V-աձև մարմին:

Մեքսիկա

Ըստ մեքսիկացիների՝ իդեալական տղամարդ են հանդիսանում David Zepeda-ն, Erick Elías-ը, Gael García Bernal-ը: Իսպանական «մաչո» ասվածն իդեալական է՝ իդեալական տղամարդուն բնորոշելու համար: Եվ դա վերաբերում է ոչ միայն արտաքին տվյալներին, այլև վարքագծին:

Բրազիլիա

Ըստ բրազիլացիների՝ իդեալական տղամարդ են հանդիսանում Rodrigo Santoro-ն, Bruno Gagliasso-ն, Cauã Reymond-ը: Բրազիլիան ամենախայտաբղետ երկրներից մեկն է աշխարհում: Երկրի բնակչության մոտ կեսը տարբեր ռասաների խառնուրդ է: Պլաստիկ վիրահատությունը տղամարդկանց շրջանում նորմալ երևույթ է Բրազիլիայում: Արտաքին տվյալներից հատկանշական է խնամված և մկանոտ մարմինը:

Հարավային Աֆրիկա

Ըստ հարավային աֆրիկացիների՝ իդեալական տղամարդ են հանդիսանում Dean Geyer-ը, Devin Paisley-ն:
Ու չնայած սևամորթները գերակշռում են Հարավային Աֆրիկայում, մոդելային բիզնեսում առաջատար և պահանջված են հենց սպիտակամորթ տղամարդիկ: Ի դեպ, մաշկը սպիտակեցնող քսուկները պահանջված են նաև տղամարդկանց շրջանում:
Վերջին հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ Հարավային Աֆրիկայի տղամարդկանց մարմնի կառուցվածքը շատ նման է Կովկասի տղամարդկանց մարմնի կառուցվածքին, միայն մեկ տարբերությամբ՝ Հարավային Աֆրիկայի տղամարդկանց մարմինն ավելի բարակ է:

Նիգերիա

Ըստ նիգերիացիների՝ իդեալական տղամարդ են հանդիսանում D’banj-ը, David Agbodiji-ն, Iyanya-ն: Հնդկական Բոլիվուդից ներշնչվելով՝ Նիգերիայում գործող Նոլիվուդը 2-րդ տեղում է ֆիլմարտադրության մեջ աշխարհում:
Իդեալական նիգերիացի տղամարդը պետք է լինի ֆիզիկապես ուժեղ, քաջ, ինքնավստահ և կարողանա կառավարել իր զգացմունքները:

Թուրքիա

Ըստ թուրքերի՝ իդեալական տղամարդ են հանդիսանում Tolgahan Sayisman-ը, Kıvanç Tatlıtuğ-ը, Burak Özçivit-ը: Թուրքական սերիալները վերջին շրջանում մեծ ճանաչում են ձեռք բերել: Ուժեղ և իդեալական մարմին ունեցող տղամարդիկ նաև շատ ռոմանտիկ են և զգայուն:

Իտալիա

Ըստ իտալացիների՝ իդեալական տղամարդ են հանդիսանում Raoul Bova-ն, Claudio Marchisio-ն, Giulio Berruti-ն: Իտալիայում կարող եք հանդիպել ոչ միայն իդեալական արտաքին տվյալներով տղամարդկանց, այլև այնպիսի տղամարդկանց, ովքեր իդեալական ճաշակ ունեն: Նորաձևությունը մեծ տեղ է զբաղեցնում: Կարող եք հանդիպել տարբեր տեսակի էլեգանտ կոստյումներով տղամարդկանց: Իտալացի տղամարդիկ նաև չեն վախենում տարբեր գունավոր հագուստ կրելուց, նույնիսկ այնպիսի գույներ, որոնք համարվում են ավելի շատ կանացի հագուստի անբաժան տարր. օրինակ՝ վարդագույն, մանուշակագույն:

Անգլիա

Ըստ անգլիացիների՝ իդեալական տղամարդ են հանդիսանում David Beckham-ը, Jamie Dornan-ը, Robert Pattinson-ը: Դերասաններ, երգիչներ և ֆուտբոլիստներ. ահա իդեալական տղամարդիկ Անգլիայում: Անգլիայում տղամարդկանց շրջանում 5-ից 1-ը ունի դաջվածք՝ դրանով իսկ Անգլիան դարձնելով ամենաշատ դաջվածք ունեցող մարդկանցով հարուստ երկիրն աշխարհում:

Հնդկաստան

Ըստ հնդիկների՝ իդեալական տղամարդ են հանդիսանում Siddharth Malhotra-ն, Ranbir Kapoor-ը, Varun Dhawan-ն: Հնդկական Բոլիվուդն ամենահայտնի ֆիլմարտադրող ընկերություններից մեկն է ամբողջ աշխարհում:
Հնդիկ տղամարդիկ այնպիսին են, ինչպիսին իրենց ֆիլմերում են: Եվ դա միտում ունի ընդգծելու հնդիկ տղամարդկանց էությունը:

Հարավային Կորեա

Ըստ կորեացիների՝ իդեալական տղամարդ են հանդիսանում Won Bin-ը, G-Dragon-ը: Հարավային Կորեայի իդելական տղամարդիկ աշխատում են հիմնականում ֆիլմարտադրության, հեռուստաընկերության ոլորտներում: Նրանք հետևում են ոչ միայն նորաձևությանը, այլև մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքինին՝ օգտագործելով տարբեր քսուկներ:

Ֆիլիպիններ

Ըստ ֆիլիպինցիների՝ իդեալական տղամարդ են հանդիսանում James Reid-ը, Daniel Padilla-ն, Piolo Pascual-ը: Կարելի է ասել, որ ֆիլիպինցի տղամարդիկ իրենց իդեալական մարմինը ժառանգել են իսպանացի և ամերիկացի տղամարդկանցից: Կարևոր դեր է կատարում ընտանիքի նկատմամբ տածած սերը, սեքսուալ մեծ ձգողականությունը և ղեկավար լինելու ունակությունը:

Ավստրալիա

Ըստ ավստրալացիների՝ իդեալական տղամարդ են հանդիսանում Hugh Jackman-ը, Ryan Kwanten-ը, Hemsworth եղբայրները: Եթե ավստրալացի տղամարդկանց հարցնես, թե ինչը կցանկանար փոխել իր կազմվածքում, նա կասի՝ ավելի մեծ և մարզված մկաններ, բարձր հասակ և ավելի նիհար մարմին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել