Հոկտեմբերի 28-ին ողջ աշխարհը նշում է Անիմացիայի միջազգային օրը, որը 2004թ.-ին սահմանել է Անիմացիոն կինոյի միջազգային ընկերությունը: Տոնը նշվում է մի քանի օր, և այդ օրերի ընթացքում տարբեր քաղաքներում անիմացիոն ֆիլմեր են ցուցադրվում: 1892թ.-ի հոկտեմբերի 28-ին ֆրանսիացի գյուտարար, նկարիչ Էմիլ Ռեյնոն, ով համարվում է անիմացիոն ֆիլմի հայր, Փարիզում` Գրեվեն թանգարանում, հանդիսատեսներին հրավիրեց դիտելու «օպտիկական թատրոն»: Իր սարքի՝ պրակցինոսկոպի միջոցով նա ցուցադրեց շարժվող նկարներ: Անիմացիայի միջազգային օրը նշվում է ավելի քան 40 երկրներում, այդ թվում՝ Բրազիլիայում, Հունգարիայում, Իսրայելում, Հնդկաստանում, Կանադայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել