Այդ օրից անցել է արդեն 16 տարի, երկար ու ձիգ 16 տարի, երբ ազգի տականքի դավադիր սուրը ծակեց հայ ժողովրդի սիրտը, որի մրմուռը մինչ օրս չի անցնում: 16 տարի է, ինչ Վազգեն Սպարապետը ֆիզիկապես մեր կողքին չէ, բայց մեր կողքին չէ միայն ֆիզիկապես: Վազգենն այն կերպարը չէր, որը կարող էր, ֆիզիկապես չլինելով, չլինել ընդհանրապես: Ինչքան էլ այսօր մենք չենք կարող տեսնել նրան, ձեռքը բռնել, ճակատը համբուրել, բայց մենք հո զգում ենք նրա ստեղծածը, նրա թողածն ու ժառանգածը: 
Շատերը կասեն՝ Վազգենը չկա, Վազգենը որբ թողեց մեզ և այլն, բայց դա ամենևին այդպես չէ: Անկախ Հայաստանն է Վազգենը, Հայոց բանակն է Վազգենը, սահմանին կանգնած հպարտ զինվորն է Վազգենը, այն ամենն է, ինչի կայացման գործում նա ներդրում է ունեցել:
Եվ թող դա տեսնի ազգի տականքը և հիասթափություն ապրի. նրանք սպանեցին Վազգենին, բայց չկարողացան սպանել մեր սրտերում հավերժ ապրող մեր սպարապետին:
Փառք քեզ, Վազգեն, տա ԱՍՏՎԱԾ՝ երազանքներդ՝ կապված Հայաստանի հետ, մի օր իրականություն դառնան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել