ՊԼԱՏՈՆՆ առաջինն էր, որ մարդկային մշակույթում ստեղծեց առաջին սիրո փիլիսոփայությունը, որը շատ մեծ քայլ էր մարդկային սիրո ձեռքբերման մեջ: Սերը Պլատոնի համար երկակի զգացմունք էր, որը միացնում էր իր մեջ մարդու հակադիր կողմերը: Նրա մեջ ապրում է մարդկանց ձգտումը դեպի հիանալին, հիասքանչը և ինչ-որ բանի պակասի, բաց թողնվածի լրացնելու ձգտումը:

ՕՏՏՈ ՎԵՅՆԻՆԳԵՐԸ համարում է, որ բավականին սխալ է այն կարծիքը, ըստ որի` սեքսուալությունը և էրոտիկան, սեռական տարվածությունը և սերը իրենց հիմքերում համընկնում են, սակայն երկրորդը միայն բացատրում և ճշտում է առաջինի տեսակափոխությունները:

ԷՔԶՅՈՒՊԵՐԻՆ ասել է, որ սիրել նշանակում է նայել իրար հետ մեկ ուղղությամբ, այլ ոչ թե նայել իրար:
Զգալ ցանկություն

Ժան-Ժակ Մոսկովիցը պնդում է. «Ֆիզիկական մերձեցումը օգնում է մեզ սիրել: Առանց քնքշանքի փոխանակման սիրո մեջ ինչ-որ կարևոր բան մնում է անկատար: Միմյանց խորությամբ սիրող սիրահարները սեքսից ստանում են առանձնահատուկ հաճույք: Սիրո ակտում անհետանում է սեռերի տարբերությունը. երկուսը ձուլվում են, սիրահարների մոտ կրքի պահերին մեկ մարմին է երկուսի համար: Հաճույքը ամենահաղթն է»:

Առանց սիրո մենք սեքսի մեջ կարող ենք գտնել լիցքաթափում, հաճույքով կթոթափենք լարվածությունը, բայց ամբողջական հաճույք ստանալու համար պետք է սիրել իսկականից: «Երբ մենք սիրում ենք, մենք հաճույքի այլ բարձունքների ենք հասնում»,- պնդում է Գալինա Բերեզովսկայան:

Մի շարք գիտնականներ համարում են, որ սիրահարվում են բոլորը, բայց սերը ամեն մեկին չի տրվում: Նրանք պնդում են, որ սիրահարվածությունից դեպի սեր անցում չկա, և սխալ է այն համարել սիրո առաջին փուլ:

Ինչ վերաբերում է սիրո և սեքսուալության կապին կամ հակասությանը, ապա հարկ է նշել, որ, իհարկե, գոյություն ունի սեր առանց սեքսուալության և սեքսուալություն առանց սիրո: Սակայն ավելի մեծ երջանկություն է պարգևում այն սերը, որը սկիզբ է առնում ի սկզբանե աճող վստահությունից և իր մեջ ներառում է սեքսուալությունը, որը հաճույք է պատճառում զույգերին` պատասխանելով նրանց ցանկություններին:

Վեներան` գարնան, այգիների, սիրո հին հռոմեասկան Աստվածուհին, և նրա նմանակ Աֆրոդիտեն` Զևսի աղջիկը, ու նաև Դիանան` զգացմունքային սիրո և գեղեցկության Աստվածուհին, Էրոսը` Արեսի և Աֆրոդիտեի հրեշտակ թևերով չարաճճի տղան, որը նետերով խոցում է մարդկանց սիրտը` սեր առաջացնելով տղամարդկանց և կանանց միջև, իրենցից ներկայացնում են այն կերպարները, որոնք խորհրդանշում են սեռական սիրո տարբեր ասպեկտներ` արտացոլելով գեղեցկության, սեքսուալ հաճույքների և կրքի իմաստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել